Աթթիլա (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աթթիլա (իտ.՝ Attila), իտալացի երգահան Ջուզեպպե Վերդիի օպերա (dramma lirico) նախախաղով և երեք գործողությամբ: Իտալերեն լիբրետտոն Տեմիստոկլե Սոլերայի և Ֆրանչեսկո Մարիա Պիավեի` ըստ գերմանացի դրամատուրգ Զաքարիուս Վերների Աթթիլա, հոների թագավորը (Attila, König der Hunnen) պիեսի:

Առաջնախաղը կայացել է Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում 1846 թ. մարտի 17-ին: