Աթենքի Ազգային հնագիտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աթենքի Ազգային հնագիտական թանգարան
Изображение логотипа
Տեսակազգային թանգարան և հնագիտական թանգարան
Երկիր Հունաստան
ՏեղագրությունՓաթիսսոն Փողոց
ՎայրՓաթիսյոն
Ղեկավարության նստավայրԱթենք, Հունաստան
Հասցե28is Oktovriou (Patission) 44
Հիմնադրվել է1829
Այցելուներ594 219 մարդ (2018)[1]
ՏնօրենMaria Lagogianni-Georgakarakos?[2][3]
Կայքnamuseum.gr(հուն.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Աթենքի Ազգային հնագիտական թանգարան (հուն․՝ Εθνικό Αρχαιολογικό Μουσείο), թանգարան Հունաստանում` Աթենքում, որն ընդգրկում է թանգարանային հավաքածու` նախապատմական ժամանակներից մինչև ուշ անտիկ շրջանին պատկանող։ Այն համարվում է աշխարհի ամենահարուստ հավաքածուն ունեցող ամենամեծ թանգարաններից մեկը[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը 1893 թվականին

Ազգային հնագիտական թանգարանը գտնվում է Էքսերգեա (Exarcheia) տարածաշրջանում` Կենտրոնական Աթենքում` Էպիրուս, Բուբուլինաս և Թոսիստաս փողոցների միջև, մինչդեռ մուտքը Փաթիսոն փողոցից է և հարակից է Աթենքի պոլիտեխնիկ ինստիտուտի պատմական կառույցին։ Առաջին հնագիտական թանգարանը Հունաստանում հիմնադրվել է Հունաստանի վարչապետ Լյոաննիս Կապոդիսթրիասի (Ioannis Kapodistrias) կողմից 1829 թվականին, որն դրա համար օգտագործել է կառավարության տրամադրած միջոցները։ Գլխավոր բարերարները եղել են Ելենի Թոսիստան, որը նվիրել է հողատարածք թանգարանի համար և Դեմետրիոս Նիկոլաս Վերնարդակիսը (Nikolaos Vernardakis) Սանկտ Պետերբուրգից, որը թանգարանին նվիրել է մեծ քանակությամբ հավաքածու։ Նախնական անունը եղել է Կենտրոնական թանգարան։ Այն 1881թվականին Հունաստանի վարչապետ Չարայլաոս Տրայքոուպսի (Charilaos Trikoupis) կողմից վերանվանվել է։ 1887 թվականին հնագետ Վալերիոս Ստաիսը դարձել է թանգարանի խնամակալ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում թանգարանի ցուցանմուշները փակվում են հատուկ արկղերում և թաղվում, որպեսզի խուսափեն կործանումից և թալանից։ 1945 թվականին ցուցանմուշները նորից դրվում են Քրիզթոս Կերոուզոսի (Christos Karouzos) վերահսկողության տակ։ Թանգարանի հարավային թևը Արձանագրությունների թանգարանն է` արձանագրությունների հարուստ հավաքածուով։ Արձանագրությունների թանգարանը ընդարձակվել է 1953 և 1960 թվականներին Պատրոկիոս Կարանտինոսի նախագծով[5]։

Շինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ունեցել է ազդեցիկ նոր դասական մտահղացում, որը ժամանակին ժողովրդայնություն է վայելել Եվրոպայում և համապատասխանեցվել նմանատիպ կառույցների դասական ոճին։ Նախնական հատակագիծը մտահղացվել է ճարտարապետ Լյուդվիգ Լանջի կողմից։ Ավելի ուշ այն փոփոխության է ենթարկվել Պանագիս Կալկոսի կողմից, որը եղել է գլխավոր ճարտարապետ։

Ընդարձակում և վերանորոգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը ընդարձակվել է և վերանորոգվել։ Ամենակարևորը եղել է 20-րդ դարի սկզբին արևելյան թևում կատարված փոփոխությունը, որն հիմնված էր Անաստասիոս Մետաքսասի նախագծի վրա։ 1932-1939 թվականների ընթացքում Ջորջ Նոմիկոսի մտահղացմամբ ստեղծվել է երկհարկանի կառույցը։ Այս փոփոխությունները պայմանավորված էին հետզհետե աճող հավաքածուները տեղավորելու անհրաժեշտությամբ։ Վերականգնողական աշխատանքները կատարվել են 1, 5 տարվում, որի ընթացքում թանգարանը մնացել է ամբողջովին փակված։ Այն վերաբացվել է 2004 թվականի հուլիսին` աթենական օլիմպիադային։ Թանգարանը ենթարկվել է էսթետիկական տեխնիկական փոփոխությունների։ Շինությունը բարելավման է ենթարկվել, տեղակայվել է ժամանակակից օդակարգավորման համակարգ, վերադասավորվել են հավաքածուները և վերանորոգվել 1999 թվականի երկրաշարժից վնասված լինելու պատճառով։ Մինոսյան որմնանկարների սենյակը հասարակության առջև բացվել է 2005 թվականին[6][7]։

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուները դասավորված են բաժիններով [8]:

Հավաքածուներ
Բաժին Սենյակներ Նմուշ պաշարներ
Նախապատմական հավաքածու
(Նեոլիթյան, Կիկլադյան, Միկենյան)
3-6 and 48[9]
Քանդակների հավաքածու 7-34
42[10] և 49-56[11]
Սանտորինի հավաքածու 48
Մետաղական հավաքածու 36-39
Անտիկ Եգիպտոսի և Մերձավոր Արևելքի անտիկ հավաքածու 40-41
Արձանագրության թանգարան 1, 9 & 11

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.kathimerini.gr/1004830/article/politismos/polh/perissoteroi-episkeptes-to-2018-gia-to-e8niko-arxaiologiko-moyseio
  2. http://www.namuseum.gr/contact-en.html
  3. http://namuseum.academia.edu/MariaLagogianniGeorgakarakos/CurriculumVitae
  4. «Hellenic Ministry of Culture | National Archaeological Museum». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  5. «Ministry of Culture». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  6. «ekathimerini.com | National Archaeological Museum». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  7. Egyptian antiquities exhibition
  8. Sculpture in the National Archaeological Museum, Athens (2002) Nikolaos Kaltsas Getty Trust Publications: J. Paul Getty Museum, California, USA
  9. The Prehistoric Collection Արխիվացված 2016-03-05 Wayback Machine, National Archaeological Museum
  10. Stathatos Collection Արխիվացված 2016-01-21 Wayback Machine, National Archaeological Museum
  11. The Vase and Minor Objects Collection Արխիվացված 2016-09-20 Wayback Machine, National Archaeological Museum

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթենքի Ազգային հնագիտական թանգարան» հոդվածին։