Աթանաս Տիրոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աթանաս Տիրոյան
Ծնվել է1857
Մահացել է1926[1]
Մասնագիտությունլեզվաբան

Աթանաս Տիրոյան (1857 - 1926[1]), հայ լեզվաբան։ 1869 թ. մեկնել է Ս․ Ղազար։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, քահանա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուրջ կես դար վարել է կրթական, քարոզչական և տնտեսական պաշտոններ Վենետիկում, Պարսկաստանում, Թուրքիայում և Հունգարիայում։ Եղել է Վենետիկի միաբանության տպարանապետ, «Բազմավեպի» խմբագիր։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է թատերգություններ, գիտական ուսումնասիրություններ, կազմել ժողովածուներ, կատարել թարգմանություններ։ Հատկապես արժեքավոր է Տիրոյանի «Հանրագրություն որ է համազգային գրության նոր ոճ մը» աշխատությունը, որտեղ հեղինակն առաջարկում է հանրագրության նոր եղանակ, որով տարբեր ազգի մարդիկ, առանց հասկանալու միմյանց լեզուն, կարող են հաղորդակցվել։ Տիրոյանի մեթոդը հիմնված է թվագրության վրա։ Դերանուններին հատկացրել է 1–9 թվերը, 0-ն հոգնակիության նշանն է։ Տիրոյանը օգտագործել է նաև զանազան նշաններ, որոնք մեծ դեր են կատարում հոլովման և խոնարհման հարացույցներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 19