Ազնիվ եղջերու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազնիվ եղջերու
Ազնիվ եղջերու
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Երկսմբակավորներ
Ընտանիք Եղջերուներ
Ցեղ Իսկական եղջերուներ
Տեսակ Ազնիվ եղջերու
Լատիներեն անվանում
Cervus elaphus
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180695
NCBI 9860

Ազնիվ եղջերու (լատ.՝ Cervus elaphus) երկսմբակավորների ընտանիքի կճղակավոր կաթնասուն կենդանի։ ՀՀ-ում կլիմայավարժեցվել է Խոսրովի արգելոցում (1970), ապա տեղափոխվել Դիլիջանի արգելոց, որտեղ արագ հարմարվել է տեղանքի պայմաններին։

Մարմնի երկարությունը 185-240 սմ է, պոչինը՝ 8-15 սմ, կենդանի զանգվածը 130-320 կգ։ Մարմնի վերին մասը ավազամոխրագույնից դարչնագույն է՝ շիկակարմիր երանգով։ Գլուխն ավելի բաց գույնի է։ Դնչի տակը, բերանի ու աչքերի շուրջը սպիտակավուն է։ Պարանոցի ու մեջքի միջին մասով անցնում է սև շերտ։ Պոչի մոտ մազերը սպիտակ են և առաջացնում են շրջանաձև մեծ բիծ՝ «հայելի»։ Արուներն ունեն ճյուղավոր եղջյուրներ, որոնք ամեն տարի փոխվում են։

Ազնիվ եղջերուն ամռանը սնվում է խոտաբույսերով, ծառերի ու թփերի տերևներով և ճյուղերով, ձմռանը՝ ծառերի կեղևներով, չոր ճյուղերով ու խոտաբույսերով։ Կտղուցը սեպտեմբերին է, երբեմն՝ հոկտեմբերի կեսերին, առանձին անհատներինը՝ դեկտեմբեր - հունվարին։ Հղիությունը տևում է 34-35 շաբաթ։ Ունենում է մեկ (երբեմն 2) ձագ, որոնք 1 ամսականից սնվում են խոտով։

Որսն արգելված է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png