Ազերի լեզու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազերի լեզու (նաև՝ ազարի, ադարի; آذری Āḏarī /ɑːzæri/, արաբ.` al-āḏarīya‎‎) Ատրպատականի անհետացած հին հնդևորապական լեզու[1], պատկանում էր իրանական լեզուների հյուսիս-արևմտյան ենթախմբին: Ազերի լեզվով խոսում էին ժամանակակից Ադրբեջանական Հանրապետության հարավային մասում (մասնավորապես ներկայում թալիշների կողմից բնակեցված տարածքներում, որոնք հավանաբար ազերիացիների ժառանգներն են) և ներկայիս Իրանի Արդաբիլ, Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան և Զանջան նահանգներում (ընդ որում Արդաբիլում նույնպես կան թալիշախոս տարածքներ): Ամենայն հավանականությամբ լեզուն գոյություն է ունեցել մինչև 17-րդ դարը, իսկ հետո նրա տեղը զբաղեցրել է թյուրքական լեզվախմբի ադրբեջաներենը: Համարվում է, որ ազարին միասնական լեզու չէր, այլ ընդգրկում էր տվյալ տարածքում տարածված բարբառների մի խումբ: Սկսած 11-րդ դարից ազերի լեզվով խոսողների թիվը սկսում է նվազել, ինչը բացատրվում է Ատրպատականի աստճանաբար թյուրքայնականացման պատճառով: Այժմ իրանական բարբառներով խոսում են ներկայիս Իրանական Ատրպատականի մի քանի լեզվաբանական էնկլավներոմ: Որոշ գիտնականներ կարծում են, որ այդ բարբառները հնագույն ազերի բառբարների խմբի ուղիղ շարունակությունն է, իսկ մյուսները կարծում են, որ դրանք ամբողջականապես անհետացել են[2]:

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. Ասիայի ժողովուրդների ինստիտուտ (ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա) // «Ասիայի ժողովուրդների ինստիտուտի կարճ հաղորդագրություններ», (Краткие сообщения Института народов Азии), հատոր 30 // {{{վայր}}}: Изд-во Восточной лит-ры, 1961.
  2. Բ.Վ. Հեննինգ, «Ատրպատականի հին լեզուն» (The Ancient Language of Azarbaijan)

Արտաքին հղումներ [խմբագրել]