Ազդրապուխտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
NCI clove ham.jpg

Ազդրապուխտ, խոզապուխտ — մսամթերք, որը պատրաստում են մսացու կամ բեկոնացու խոզի մսեղիքի կոնքազդրային կամ ուսաթիկնային մասերից։

Ազդրապուխտը օգտագործում են որպես սառը խորտիկ, ինչպես նաև տապակում պոմիդորով և սոխով։ Սառը վիճակում մատուցելիս` ազդրապուխտը բարակ կտրտում են մկանաթելքերին ուղղահայաց, շարքերով դասավորում սկուտեղի մեջ և զարդարում մաղադանոսով և հազարի տերևներով։ Խավարտը` թարմ կամ թթու վարունգ, կաղամբ, պոմիդոր։ Տապակած ազդրապուխտի հետ մատուցում են կանաչ ոլոռ, լոբի, կարտոֆիլախյուս։

Ազդրապուխտը պահում են առանց կտրատելու` մութ, զով տեղում։ Սառնարանում ազդրապուխտը կարելի է պահել մինչև 2 օր` ցելոֆանի մեջ։ Եփած, կտրտած ազդրապուխտը անհրաժեշտ է օգտագործել նույն օրը։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Տնային տնտեսության հանրագիտարան, Երևան, ՀՀՀ, 1997, էջ 128։
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով