Ազատ Լեյլոյան
Ազատ Լեյլոյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1926 |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | 2011[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1952) և Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա (1957) |
Մասնագիտություն | նկարիչ և ուսուցիչ |
Պարգևներ |
Ազատ Արտաշեսի Լեյլոյան (դեկտեմբերի 20, 1926, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2011[1]), հայ նկարիչ, մանկավարժ։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1990), պրոֆեսոր (1988)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազատ Լեյլոյանը ծնվել է 1926 թվականի դեկտեմբերի 20-ին, Լենինականում։ Սովորել է Երևանի № 17 դպրոցում։ Սևաստոպոլի զենիթա-հրետանային ուսումնարանի քառամսյա դասընթացները վերջացնելուց հետո նա 1-ին Ուկրաինական ռազմաճակատի 31-րդ հատուկ պահեստային գնդում որպես շարքային զինվոր կռվել է թշնամու դեմ հայրենիքի արևմտյան սահմաններում, դեկտեմբերին ծանր վիրավորվել է և տեղափոխվել № 1742 էվակոհոսպիտալ (Ուֆա)։ Ապաքինվելուց հետո զինծառայությունն անց է կացրել Տամբովի հրետանային տեխնիկական ուսումնարանում և № 1414 էվակոհոսպիտալում։ Պարգևատրվել է մարտական և աշխատանքային մի շարք մեդալներով[2]։
1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1957 թվականին՝ Լենինգրադի բարձրագույն գեղարդյունաբերական ուսումնարանը։ 1958-1963 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող, 1963 թվականին՝ Հատուկ գեղագիտության նախագծային բյուրոյի (1966 թվականից՝ Համամիութենական տեխնիկական գեղագիտության ինստիտուտի մասնաճյուղ) հիմնադիրներից և մինչև 1968 թվականը՝ մեքենաշինության ու սարքաշինության դիզայնի բաժնի վարիչ, 1968-1969 թվականներին՝ Հայգովազդվարչության գլխավոր նկարիչ։ 1965 թվականից դասավանդել է ԵԳԹԻ-ում, 1968-1986 թվականներին՝ դեկան, 1980-1985 և 1990-2003 թվականներին՝ ամբիոնի վարիչ[3]։
Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեղծագործել է դիզայնի, դեկորատիվ կիրառական արվեստների («Մրգի սպասք», 1957, Սանկտ Պետերբուրգ, «Խորհրդային Հայաստան», սափոր, 1961, «Տոնական», սպասք, 1979) և խեցեգործության բնագավառներում։
Հեղինակ է Դվինի, Գառնիի, Կարմիր բլուրի, Անիի և այլ հնավայրերից պեղված նյութական մշակույթի նմուշների գիտական չափագրությունների։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=3291
- ↑ 2,0 2,1 Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թվական, 392 էջ:
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
|
- Դեկտեմբերի 20 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- 2011 մահեր
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ մանկավարժներ
- Հայ նկարիչներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ