Ազավադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազավադ
Ազավադի Իսլամական Հանրապետություն

MNLA flag.svg
Դրոշ

Azawad map-russian.jpg

Հիմնական տեղեկություններ
Պետական լեզու Տամաշեկ, արաբերեն, ֆրանսերեն
Մայրաքաղաք Թիմբուկտու
Պետական կարգ Իսլամական
Կրոն 100% Սուննի իսլամ
Ազգաբնակչություն. 1.295.200 (2013թ.) (/կմ²)
Պետական ատրիբուտներ
Կարգախոս Ազատություն հանուն Ազավադի
Արժույթ Աֆրիկյան ֆրանկ ([[ISO 4217|]])
Ազգային տոն Ապրիլի 6 (անկախության օր)
Վեբ | ISO | Հեռ.

Ազավադը չճանաչված պետություն էր Աֆրիկայում` Մալիի հյուսիսում : 2013 թ. Հունվարի 29-ից դարձել է ինքավար մարզ :

Պատմություն[խմբագրել]

Աֆրիկայի քարտեզի վրա նոր պետություն հայտնվեց` տուարեգների պետությունը Մալիի հյուսիսում, որի ստեղծման մասին հայտարարեց ապստամբների "Հանուն Ազավադի ազատագրման ժողովրդական շարժումը": Տուարեգները հյուսիսային Աֆրիկայում բնակվող և գլխավորապես իսլամ դավանող քոչվոր ցեղեր են։ Ի դեպ, "տուարեգ"-ը նրանց արաբերեն անվանումն է, իսկ տուարեգներն իրենց անվանում են "իմոշագ", ինչը նշանակում է "ազատ մարդիկ": Տուարեգները բնակվում են հյուսիսային Աֆրիկայի հինգ պետությունների տարածքներում` Նիգերի արևմուտքում, Մալիի հյուսիս-արևմուտքում, Ալժիրի հարավ-արևելքում, Լիբիայի հարավ-արևմուտքում և ԲուրկինաՖասոյի հյուսիսային շրջաններում։ Այս շրջաններից մեկի` Մալիի հյուսիսն էլ Տուարեգները անվանում են Ազավադ։ Տուարեգների թիվը մոտավոր հաշվարկներով գերազանցում է 5.2 միլիոնը, և շատ փորձագետներ կարծում են, որ ցեղերի միավորվելու դեպքում հյուսիսային Աֆրիկայում մի շարք երկրների սահմաններ կարող են փոխվել։ 19-րդ դարում տուարեգներին պատկանող տարածքները հիմնականում մտել են ֆրանսիական գաղութների կազմերում, բայց ֆրանսիացիներին այդպես էլ չի հաջողվել լիակատար վերահսկողություն հաստատել ցեղերի նկատմամբ, սակայն նրանց հաջողվել է տուարեգներին դարձնել "շարժվող ռումբեր", քանի որ տարածաշրջանի երկրների սահմանները գծվեցին այնպես, որ ազատատենչ ցեղերը հայտնվեցին միանգամից 5 երկրների տարածքներում։ Արդյունքում տուարեգները բազմիցս ապստամբություններ են բարձրացրել հյուսիսային Աֆրիակայի երկրներում։ Օրինակ` 1990թ. նույն Մալիում "սեր ունեցավ ամբողջ հյուսիային Աֆրիակայի համար: Ի դեպ, շատ փորձագետներ նշում են, որ այսօր արդեն գահընկեց արված Մալիի նախագահ Ամադու Թումանի Տուրեն փաստացի եղել է Քադդաֆիի խնամքի տակ. Տրիպոլիից ստանալով ֆինանսական լուրջ աջակցություն՝ նա ծառայել է Լիբիայի առաջնորդի շահերին: Բազմիցս առիթ են ունեցել նշելու, որ Քադդաֆիի վարչակարգի տապալումից հետո մեծ թվով ռազմական տեխնիկա է հայտնվել աֆրիկյան մի շարք ցեղերի ձեռքում և հազարավոր զինված տուարեգներ, ուղևորվելով Մալիի հյուսիս, արդեն 2011թ. այնտեղ ստեղծցին "Հանուն Ազավադի ազատագրման ժողովրդական շարժումը", որի առաջնորդ դարձավ լիբիական բանակի գնդապետ Մուհամեդ ան Նաջիմը, ով Իֆոգա ցեղից է։ Շատ շուտով տուարեգներին հաջողվեց մեկը մյուսի հետևից պարտության մատնել Ազավադի քաղաքներում տեղակայված մալիական զինված ստորաբաժանումներին և վերահսկողության տակ վերցնել Մենական, Ագուելհոկը, Թեսսալիթը, Գաոն, Քիդալը և մի շարք այլ քաղաքներ։ Տուարեգների հարձակումները լուրջ խնդիրների առաջ կանգնեցրեցին Մալիին։ Իշխանությունները, զրկված լինելով Քադդաֆիի ֆինանսական աջակցությունից, ի վիճակի չեղան մարտունակ բանակ կազմավորել և արժանի դիմադրություն ցույց տալ։ Տուրեն օգնության խնդրանքով դիմեց Աֆրիկական Միության երկրներին, որոնք սակայն հրաժարվեցին օգնություն ցուցաբերել, քանզի նրանք նույնպես կարող էին տուարեգների հարձակումների թիրախ դառնալ։ Միակ պետությունը, որը պատրաստակամություն հայտնեց ֆինանսական աջակցություն ցուցաբերել Տուրեին Հարավաֆրիկյան Հանրապետությունն էր։ Մարտի 21-ին, դժգոհ լինելով նախագահի գործողություններից, Մալիի բանակը հեղաշրջում իրականացրեց երկրում։ Հեղաշրջումը ղեկավարում էր մալիական բանակի կապիտան Ամադու Սանոգոն, ով զինվորական կրթություն է ստացել ԱՄՆ-ում և համարվում է ամերիկամետ գործիչ, ի տարբերություն գահընկեց արված նախագահի, որն ակնհայտ ֆրանսամետ էր։ Մի քանի շաբաթ անց Մալիի ռազմական խունտան, հայտարարեց, որ երկրում սկսվել է իշխանությունն Ազգային ժողովի նախագահ Դիոնկունդի Տրաուրեին հանձնելու գործընթացը։ Այնուհետև` ապրիլի 10-ին, Մալիի Սահմանադրական դատարանը հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Դիոնկունդի Տրաուրեին նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին։ Ի դեպ, Դիոնկունդի Տրաուրեն, ինչպես նաև վարչապետ Շեյկ Մոդիբո Դիարան համարվում են ամերիկամետ գործիչներ։ Այս ամենի հետ կապված տեղին է նշել, որ Մալիի հյուսիսում և Նիգերի մի մասում մեծ ազդեցություն ունեն իսլամիստները, ովքեր միավորված են "Իսլամական Մաղրիբի Ալ Քաիդա" և "Անսար ադ դին" կազմակերպություններում։ Ի դեպ, "Անսար ադ դին"-ն այս ամբողջ ժամանակաշրջանում հանդես է եկել որպես "Հանուն Ազավադի ազատագրման ժողովրդական շարժման" դաշնակից և պատահական չէ, որ Ազավադի անկախության հռչակմանն անմիջապես նախորդել էր այս երկու ուժերի միավորումը։ Մալիի հյուսիսում ստեղծված իրավիճակից փորձում են օգտվել նաև այլ ծայրահեղական խմբավորումներ, սակայն մինչ օրս նրանց չի հաջողվել անջատողականների հետ համաձայնության գալ Ազավադի միասնական կառավարման հարցում։ Դեռևս ոչ մի պետություն չի ճանաչել Ազավադի անկախությունը, իսկ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Աֆրիկյան Միությունը բազմիցս հանդես են եկել Մալիի տարածքային ամբողջականության օգտին։

Աշխարհագրություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ազավադի աշխարհագրություն

Կլիմա[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ազավադի կլիմա

Վարչական բաժանում[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ազավադի վարչական բաժանում

Պետական կառուցվածք[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ազավադի պետական կառուցվածք

Տնտեսություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ազավադի տնտեսություն

Բնակչություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ազավադի բնակչություն

Բնակչությունը գրեթե ամբողջությամբ կամ 99 տոկոսը տուարեգներեն կան քիչ քանակությամբ արաբներ :

Մշակույթ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ազավադի մշակույթ

Կրոն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Կրոնը Ազավադում

Ազավադի ամբողջ բնակչությունն կամ 100 տոկոսը դավանում է Սուննի մահմեդականություն : Մինչև Տիմբուկու քաղաքի գրավումը այստեղ բնակվել է 400 քրիստոնյա : 2012 թվականի Ապրիլի 2 ին երբ քաղաքը գրավելեն տուարեգները, քրիստոնյաները քաղաքից գաղթել են դեպի հարավ :

Զինված ուժեր[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ազավադի զինված ուժեր