Ադրինե Տատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրինե Տատրյան
Ծնվել էդեկտեմբերի 26, 1913(1913-12-26) կամ 1915[1]
ԾննդավայրՉորում, Թուրքիա
Վախճանվել էփետրվարի 21, 2002(2002-02-21)
Վախճանի վայրՆիս, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա
Մասնագիտությունգրող և դրամատուրգ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԱրամյան-Ունճյան վարժարան (1926) և Նոտր դամ դը Սիոն դպրոց

Ադրինե Հակոբի Տատրյան (դեկտեմբերի 26, 1913(1913-12-26) կամ 1915[1], Չորում, Թուրքիա - փետրվարի 21, 2002(2002-02-21), Նիս, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա), հայ գրող, արձակագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրինե Տատրյանը ծնվել է 1915 թ. Սեբաստիայի նահանգի Չորում գյուղում։ 1926 թվականին ավարտել է Կոստանդնուպոլիսի Գատգյուղի Արամյան վարժարանը, այնուհետև մեկ տարի սովորել Նոտր դամ դը Սիոն ֆրանսիական դպրոցում։ 1967 թվականից ապրել է Փարիզում, 1974 թվականից՝ Նիցցայում։ Վաղ հասակից թղթակցել է սփյուռքահայ հասարակական, քաղաքական ու գրական հանդեսներին։ Խմբագրել է «Պարտեզ» ամսաթերթը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) տպավորություններն են արտացոլված «Մարդկային հուշագրություններ» շարքում, որը պարբերաբար տպագրվել է «Ժամանակ» թերթում (1945)։ Հրատարակվել են Տատրյանի «Մայթերուն վրա» (1955), հիտլերականների ոճրագործությունները պատկերող «Գեհենի ճամբուն վրա» (1966)[2], «Չորրորդ մը կը փնտրվի» (1971) և «Հեղինակ, կեցի՝ր» (1980) վեպերը։ Գրել է նաև պիեսներ[3][4]։

Մահացել է Ֆրանսիայի Նիս քաղաքում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://haygirk.nla.am/cgi-bin/koha/opac-authoritiesdetail.pl?authid=33146
  2. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Տատրեան , Ատրինէ». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխավոր խմբագիր Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  4. «Կոհա առցանց քարտարան, Տատրյան, Ադրինե Հակոբի». haygirk.nla.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  5. «AV Production - Ադրինե Տատրյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովակիմյան Բ.Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005։ էջ 730
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։