Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն
Azərbaycan Dövlət Akademik Opera və Balet Teatrı
Թատրոնի շենքը
Տեսակօպերային թատրոն
Երկիր Ադրբեջան
Գտնվելու վայրըԲաքու, Ադրբեջան, Նիզամի 95
Հիմնադրման ամսաթիվ1920 թ
ՃարտարապետՆիկոլայ Բաև
Կայքtob.az
 Azerbaijan State Academic Opera and Ballet Theater Վիքիպահեստում

Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը (ադր.՝Azərbaycan Dövlət Akademik Opera və Balet Teatrı) օպերայի և բալետի թատրոն է Բաքվում՝ Ադրբեջանի մայրաքաղում։ 1959 թվականից թատրոնը համարվում է ակադեմիական։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը հիմնադրվել է 1920 թ մայիսին Ադրբեջանի ՍՍՀ կառավարության հրամանագրով Բաքվում, որպես Միացյալ (ադրբեջանական, հայկական և ռուսական) թատրոնի ադրբեջանական օպերային խումբ։ Թատրոնը տեղակայվել է 1910-1911 թթ. ճարտարապետներ Գաբրիել Տեր-Միքելյանի և Նիկոլայ Բաևի կառուցած շինությունում։ 1910 թ Մայիլով եղբայրները որոշեցին Բաքվում իրենց սեփական հողակտորի վրա կառուցել ավելի մեծ, ժամանակակից ձևով հագեցած նոր թատրոնի շենք։ Կրտսեր եղբայրը՝ Իլյա Մայիլովը, մասնագիտությամբ բժիշկ էր, ավագը՝ Դանիել Մայիլովը՝ գործարար, առևտրային և արտադրական վարկերի հանձնաժողովի անդամ։ Հանդիսասրահը տեղավորում էր 1281 մարդ։ Թատրոնում բեմադրվում էին օպերային, բալետի, դրամատիկական ներկայացումներ ինչպես ադրբեջաներեն, այնպես էլ ռուսերեն լեզվով։ Բեմադրվել են նաև օպերետաներ[1]։

Առաջին տարիներին թատրոնում բեմադրվել են Ուզեիր Հաջիբեկովի «Լեյլի և Մեջնուն» և Մուսլիմ Մագոմաև ավագի «Շահ Իսմայիլ», Զուլֆուգար Հաջիբեկովի «Աշուղ Ղարիբը», «Սատանա», Պյոտր Չայկովսկու «Մազեպա» և «Եվգենի Օնեգին», Ալեքսանդր Բորոդինի «Իշխան Իգոր», Ջուզեպպե Վերդիի «Աիդա», Շառլ Գունոյի «Ֆաուստ», Ժորժ Բիզեի «Կարմեն», Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերաները, Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը», Ադոլֆ Ադանի «Ժիզել», Լեո Դելիբի «Կոպելիա» բալետները։

1924-ին անջատվելով՝ միավորվել է ռուսական օպերային խմբի հետ։ Հիմնադիր կազմում էին ադրբեջանական երաժշտական թատրոնի լավագույն ուժերը։

1924-1925 թթ խաղաշրջանում թատրոնի բալետային և օպերային թատերախմբերը առանձնացվեցին։ Այնտեղ հավագրվեցին ադրբեջանական երաժշտական թատրոնի լավագույն վարպետները, այդ թվում. Բյուլ-բյուլը, Սարաբսկին, Հաջիբաբաբեկովը, Բաղիրովը, Թերեգուլովը, Մամեդովը, Հաջիվան, Մուխթարովան, Ռզաևան[2]

1924-1929 թթ խաղաշրջանում բեմադրվել են Ուզեիր Հաջիբեկովի «Լեյլի և Մեջնուն», «Արշին մալ ալան» և Մուսլիմ Մագոմաև ավագի «Շահ Իսմայիլ», Զուլֆուգար Հաջիբեկովի «Աշուղ Ղարիբը» օպերաները։

1930 թ թատրոնը կոչվել է Միրզա Ֆաթալի Ախունդովի (Ախունդզադե) անունով[1]։

1938 թ թատրոնին շնորհվել է Լենինյան մրցանակ[3]։

1940 թ բեմադրվել է առաջին ադրբեջանական բալետը՝ Աֆրասիյաբ Բադալբեյլիի «Աղախնական աշտարակ» («Девичья башня») բալետը[3]։

Թատրոնում բեմադրված ներկայացումները բազմիցս արժանացել են Ստալինյան մրցանակի՝

  • 1941 թ.-ին Ուզեիր Հաջիբեկովի «Քյորօղլի» օպերան
  • 1958 թ.-ին Ս. Հաջիբեկովի «Գյուլշեն» (երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակ)

Թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թ թատերախմբում ընդգրկված էին երգիչներ՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ՝ Բյուլբյուլը, Ռաշիդ Բեյբուտովը, Շովկետ Մամեդովան, դիրիժոր Նիյազի Զուլֆուգար օղլի Տագիզադե-Հաջիբեկովը։ Թատրոնի գլխավոր ռեժիսորն էր Ադրբեջանական ՍՍՀ-ի ժողովրդական արտիստ Մ․ Մամեդովը[2]։

Անցած տարիների ակնառու բեմադրությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերաներ

  • Ռեյնոլդ Գլիերի «Շահ-Սենեմ»[3]
  • Մուսլիմ Մագոմաև ավագի «Նարգիզ»
  • Ուզեիր Հաջիբեկովի «Քյորօղլի»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Музыкальная энциклопедия. Гл. ред. Ю. В. Келдыш. Т 1. А — Гонг. 1072 стб. с илл. М.: Советская энциклопедия, 1973
  2. 2,0 2,1 Театральная энциклопедия. Гл. ред. С . С. Мокульский. Т. 1 — М.: Советская энциклопедия, А — «Глобус», 1961, 1214 стб. с илл., 12 л. илл.
  3. 3,0 3,1 3,2 Большая Cоветская Энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 1. А — Ангоб. 1969. 608 стр., илл.; 47 л. илл. и карт, 1 отд. л. табл.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 91