Ադրբեջանի Զինված Ուժեր
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Ադրբեջանի Զինված Ուժեր Azərbaycan Silahlı Qüvvələri |
|
|---|---|
|
Ղեկավարություն
|
|
| Պաշտպանության Նախարար | Սաֆար Աբիև |
| Գլխավոր շտաբ | Նաժմադդին Սադիխով |
|
Զինվորական անձնակազմ
|
|
| Ակտիվ անձնակազմ | 126,400 |
| Պահեստայիններ | 300,000 |
| Զորակոչային տարիք | 18 տարեկան |
| Զինծառայության տարիք ունեցող բնակչություն | Տղամարդիկ (18-49 տարեկան). 1,961,973 կանայք (18-49 տարեկան). 2,033,186 |
| Պիտանի զինվորական ծառայության | Տղամարդիկ (18-49 տարեկան). 1,314,955 Կանայք (18-49 տարեկան). 1,676,408 |
| Զորակոչային տարիքին հասնողների թիվը (տարեկան) | Տղամարդիկ. 82,358 Կանայք. 78,067 |
| Մասնաճյուղեր | Ադրբեջանի Բանակ Ադրբեջանի Հակաօդային Պաշտպանություն Ադրբեջանի Ռազմաօդային Նավատաորմ Ադրբեջանի Ռազմածովային Նավատորմ |
|
Արդյունաբերություն
|
|
| Տարեկան ծախսերի հանրագումար | $2 միլիարդ (2008)[1] |
| ՀՆԱ-ի տոկոս | 3.2% (2007) |
| Ներքին մատակարարողներ | Ադրբեջանի Պաշտպանության Արդյունաբերություն |
| Միջազգային մատակարարողներ | |
Ադրբեջանի Զինված Ուժերը (ադրբեջաներեն՝ Azərbaycan Silahlı Qüvvələri) կազմված են Ադրբեջանի բանակից, հակաօդային պաշտպանությունից, ռազմա-օդային նավատորմից և ռազմա-ծովային նավատորմից։
Ադրբեջանը իր զինված ուժերը արդիականացնում և ընդարձակում է 2005-ից ի վեր, որը հնարավոր է դարձել նավթի վաճառքից ձեռք բերված շահույթների շնորհիվ։ 2007-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն հասնում էր $ 1,3 միլիարդի։ Ադրբեջանի զինված ուժերի ռազմական տեխնիկայի հիմնական մատակարարողներն են Թուրքիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ուկրաինան, Բելառուսը, Իսրայելը և Ռուսաստանը։
Ադրբեջանի Զինված Ուժերի Գերագույն Հրամանատարն է երկրի նախագահ Իլհամ Ալիևը (2003 թ. հոկտեմբերից)։
Բովանդակություն |
[խմբագրել] Ադրբեջանի բանակ
Ադրբեջանի բանակը ունի 95.000 ակտիվ զինվոր, 575.000 պահեստային զինվոր և 1.314.955 «պահեստի պահեստայիններ»։ Ադրբեջանը ստորագրել է բազմաթիվ պայմանագիրներ մարզելու և զորացնելու իր բանակը Թուրքիայի օգնությամբ։
[խմբագրել] Տանկեր
- Տ-72 – 180
[խմբագրել] Զրահամեքենաներ
- ԲՄՊ-1 – 114
- ԲՄՊ-2 – 96
- ԲՄՊ-3 – 4
- ԲՄԴ-1 – 41
- ԲՌՄ-1 – 23
- ԲՏՌ-60 – 25
- ԲՏՌ-70 – 28
- ԲՏՌ-80 – 11
- ՄԴ-ԼԲ – 196
[խմբագրել] Հրետանային համակարգեր
- Դ-20 122 մմ հաուբից – 30
- Դ-30 152 մմ հաուբից – 191
- 2Ա36 152 մմ – 20
- 2Ս1 122 մմ հաուբից – 14
- ԲՄ-21 122 մմ «Գրադ» – 40
- 9Ա52 300 մմ «Սմերչ» – 18
- ՄՏ-12 100 մմ – 72
- Մ-46 130 մմ – 36
- ՊՄ-38 130 մմ – 23
[խմբագրել] Ադրբեջանի բանակի զինվորական կոչումները
- Շարքային (Əsgər)
- Եֆրեյտոր (Baş Əsgər)
- Կրտսեր սերժանտ (Kiçik Çavuş)
- Սերժանտ (Çavuş)
- Ավագ սերժանտ (Baş Çavuş)
- Կրտսեր ղըզիր (Kiçik Gizir)
- Ղըզիր (Gizir)
- Ավագ ղըզիր (Baş Gizir)
- Կրտսեր լեյտենանտ (Kiçik Leytenant)
- Լեյտենանտ (Leytenant)
- Ավագ լեյտենանտ (Baş Leytenant)
- Կապիտան (Kapitan)
- Մայոր (Mayor)
- Փոխ-գնդապետ (Polkovnik-Leytenant)
- Գնդապետ (Polkovnik)
- Գենարալ-մայոր (General-Mayor)
- Գեներալ-լեյտենանտ (General-Leytenant)
- Գեներալ-գնդապետ (General-Polkovnik)
[խմբագրել] Ադրբեջանի ռազմա-օդային նավատորմ
Ադրբեջանի ռազմա-օդային նավատորմը (AzAF) բաղկանում է 7.900 զինվորից։ Նավատորմը ունի 172 ինքնաթիռ և 60 ուղղաթիռ, որոնք գտնվում են 16 ռազմական կայաններում։
[խմբագրել] Ուղղաթիռների զորք
- Մի-24 հարվածային ուղղաթիռ - 25
- Մի-8 փոխադրիչ և հարվածային ուղղաթիռ - 13
- Մի-6 փոխադրիչ ուղղաթիռ - 9
- Մի-2 փոխադրիչ և հարվածային ուղղաթիռ - 7
[խմբագրել] Փոխադրիչ նավատորմ
- Իլյուշին IL-76 - 3
- ԱՆ-24 - 1
- ԱՆ-12 - 1
[խմբագրել] Ռազմական ինքնաթիռներ
[խմբագրել] Ադրբեջանի հակաօդային պաշտպանություն
Ադրբեջանի հակաօդային պաշտպանության զորքը ունի մոտավորապես 3.500 զինվոր։ Գաբալա ռադարային կայանը գլխավոր նախազգուշացումի կայանն է Ադրբեջանի հակաօդային պաշտպանության։ Գաբալան կարող է հայտնաբերել հրթիռների արձակումներ որոնք մինչև 6.000 կմ հեռու են։
[խմբագրել] Ադրբեջանի ռազմա-ծովային նավատորմ
2007թ. տվյալներով, Ադրբեջանի ռազմա-ծովային նավատորմի անձնակազմի թիվը 2500 է (ակտիվ զինծառայողներ)։ Այն բաղկացած է Կասպիական Նավատորմից և Սահմանապահ Առափնյա Պահակազորից։ Նավատորմն ունի 7 պահականավ, 7 ականազերծիչ նավ, 6 դեսանտային նավ, 2 դեսանտային կատեր, 1 հատուկ նպատակի ռազմանավ և 1 հատուկ նպատակի կատեր։
Ադրբեջանի ռազմա-ծովային նավատորմի հրամանատարն է վիցե-ծովակալ Շահին Սուլթանովը։
[խմբագրել] Ադրբեջանի ռազմա-ծովային զինվորական կոչումները
- Նավաստի (Dənizçi)
- Ավագ նավաստի (Baş Dənizçi)
- Երրորդ կարգի ավագ (Üçüncü Starşina)
- Երկրորդ կարգի ավագ (İkinci Starşina)
- Առաջին կարգի ավագ (Birinci Starşina)
- Կրտսեր միչման (Kiçik Miçman)
- Միչման (Miçman)
- Ավագ միչման (Baş Miçman)
- Կրտսեր լեյտենանտ (Kiçik Leytenant)
- Լեյտենանտ (Leytenant)
- Ավագ լեյտենանտ (Baş Leytenant)
- Նավապետ-լեյտենանտ (Kapitan-Leytenant)
- Երրորդ կարգի նավապետ (Üçüncü Dərəcəli Kapitan)
- Երկրորդ կարգի նավապետ (İkinci Dərəcəli Kapitan)
- Առաջին կարգի նավապետ (Birinci Dərəcəli Kapitan)
- Փոխ-ծովակալ (Kontr-Admiral)
- Վիցե-ծովակալ (Vitse-Admiral)
- Ծովակալ (Admiral)
[խմբագրել] Միջազգային մասնակցություն
Ադրբեջան օգնություն հասցնել է ու զինվոր ղրկել է երեք միջանզգային կոնֆլիկտի շրջանների՝ Կոսովո, Աֆղանստան և Իրաք։
- Կոսովո - 1999-2008, Ադրբեջան ղրկել էր 34 խաղաղապահ զինվորներ որոնք ծառայել են KFOR-ի առաջնորդության տակ։ Ետ են քաշվել 2008-ին։
- Աֆղանստան - 2005-ում, Ադրբեջան ղրկել է ջոկատ մը որ բաղկանում է 22 զինվորներից ու 2006-ում ղրկել է 8 ռազմական բժիշկներ միանալու խումբին։ 2007 մայիսում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև հայտատարում է որ 20-22 հավելյալ զինվոր
- Իրաք - Ադրբեջանը մասնակից է Իրաքի Կոալիցիային։ Ադրբեջանցի զինվորները պահպանում են ալ-Հադիտա ամբարտակը արևմտյան Իրաքում։ 2003-են իվեր, Ադրբեջան ղրկել է զինվորներ որոնց բարձրագույն թիվը էր 250։ Անոնց ընթացիկ թիվն է 88 զինվոր։

