Ադրբեջանական մանաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ադրբեջանական մանատից)
Ադրբեջանական մանաթ
Azərbaycan manatı
1 մանաթ (2020 թվական)
1 մանաթ (2020 թվական)
ISO 4217 կոդ AZN
Երկիր Ադրբեջան Ադրբեջան
Պաշտոնական
օգտագործում
Ադրբեջան Ադրբեջան
Կազմված է 100 Գապիկ (1⁄100)
Նշան • man. • ман.• ₼
Մետաղադրամներ 1, 3, 5, 10, 20, 50 Գապիկ
Թղթադրամներ 1, 5, 10, 20, 50, 100, 200, 500 մանաթ
Կենտրոնական բանկ ԱՀ ԿԲ
Վեբ-կայք www.cbar.az
1 USD = 1,70 AZN
1 EUR = 1,89 AZN
1 GBP = 2,14 AZN
Համեմատական չափեր

Մանաթ (ադրբ.՝ manat), Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական դրամական միավոր։ Հավասար է 100 Գապիկ (ադրբ.՝ qəpik)։ Տարադրամի նշանը՝ ISO 4217 AZN։

Ադրբեջանական մանաթը գործածության մեջ է դրվել 1992 թվականի օգոստոսի 15-ին։ Սկզբնական շրջանում օգտագործվում էր խորհրդային ռուբլու և Ռուսական բանկի 1992-1993 թվականների տոմսերի հետ զուգահեռ՝ 1 մանաթ = 10 ռուբլի հարաբերակցությամբ։ 1993 թվականի նոյեմբերի 22-ին սկսվեց խորհրդային ու ռուսական ռուբլիների գործածությունից հանելու պրոցեսը, իսկ 1994 թվականի հունվարի 1-ին մանաթը միակ օրինական դրամական միջոցն էր։

2006 թվականի հունվարի 1-ին դենոմինացիա կատարվեց 5000։ 1 հարաբերակցությամբ։ Ավելի վաղ թողարկված դրամանիշերը գործածության մեջ մնացին մինչև 2007 թվականի հունվարի 1-ը։

Ժամանակակից մանաթը կիրառվում է 6 մետաղադրամների ու 6 թղթադրամների տեսքով։

  • Մետաղադրամներ՝ 1, 3, 5, 10, 20, 50 գապիկ, копейка բառի աղավաղված տարբերակը (թողարկվել են 2006 թվականին։
  • Թղթադրամներ՝ 1, 5, 10, 20, 50, 100, 200, 500 մանաթ, монета բառի աղավաղված տարբերակը։

Թղթադրամների դիզայնով զբաղվել է ավստրիացի դրամների դիզայներ Ռոբերտ Կալինան, ով նաև ժամանակակից եվրոյի թղթադրամների դիզայներն է։ Մետաղադրամները ևս որոշակի նմանություն ունեն եվրոյի հետ։

Ադրբեջանի հանրապետության կենտրոնական բանկի պատվերով թղթադրամների մի մասը տպագրում է De La Rue[1] ընկերությունը։

Մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992—1993 թվականների թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր մետաղադրամների եզրերը հարթ են։

1992 թվականին թողարկված բրոնզե և նիկելե 5, 20 և 50 գապիկները գործածության մեջ չեն դրվել։ Դրանք վաճառվել են որպես հուշանվերներ։

Պատկեր Անվանական գին Մետաղ
(ծածկույթ)
Տրամագիշ,
մմ
հաստություն,
մմ
Քաշ,
գ
Թողարկման
թվական
5 գապիկ բրոնզ 17 1,35 2,35 1992
ալյումին 16,5 1,5 0,85 1993
10 գապիկ ալյումին 19 1,6 0,98 1992
20 գապիկ բրոնզ 19,5 1,45 3,2 1992
ալյումին 20 1,5 1,12
1993
50 գապիկ նիկել 23 1,5 5,1 1992
ալյումին 23 1,6 1,51
1993

2006 թվականի թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեմատական չափեր
Նկարը Անվանական գինը
(գապիկ)
Մետաղը
(ծածկույթ)
Տրամագիծը,
մմ
Հաստ.
մ
Քաշը,
գ
Եզրը
1 պողպատ,
երեսպատված՝ պղնձով
16,25 1,9 2,8 հարթ
3 18 2,15 3,45 կտրվածքով
5 19,75 2,2 4,85 մակաշերտավոր
10 պողպատ,
երեսպատված՝ արույրով
22,25 1,95 5,25 հարթ՝
7 փոսերով
20 24,25 2,1 6,6 ընդհատ
մակաշերտերով
50 օղակ՝ պողպատ
կենտրոն՝ պողպատ,
երեսպատված՝ արույրով
25,5 2,2 7,7 մաշկաշերտավոր,
Azerbaycan
Respublikası
գրվածքվ

Թղթադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992—2001 թվականների թղթադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկման թվականը նշված է միայն 2001 թվականի 1000, 10 հազար և 50 հազար մանաթանոցներիի վրա։ Մյուսների վրա թվականը նշված չէ, սակայն 1992—1993 թվականների թղթադրամների սերիան նշված է X/N, այն դեպքում, երբ 1999 թվականի թղթադրամինը XX է։

Թղթադրամները գործածության մեջ են եղել մինչև 2007 թվականի հունվարի 1-ը։

Նկարը Անվանական գինը
(մանաթ)
Չափերը
(մմ)
Հիմնական հույները Նկարագրությունը Տպագրման
թվականը
Դիմերես Դարձերես Դիմերես Դարձերես
1 125×63 կանաչ
վարդագույն
Կույսի աշտարակ գրառում
«AZƏRBAYCAN MİLLİ BANKI»
1992
կապույտ
դեղին
«AZƏRBAYCAN MİLLİ BANKI» գրառում
և անվանական գնի նիշը
«BİR manat»
1993
5 125×63 շագանակագույն
մանուշակագույն
Կույսի աշտարակ «AZƏRBAYCAN MİLLİ BANKI» գրառում
և անվանական գնի նիշը
«BEŞ manat»
1993
10 125×63 շագանակագույն
մանուշակագույն
Կույսի աշտարակ գրառում
«AZƏRBAYCAN MİLLİ BANKI»
1992
կապույտ
կանաչ
«AZƏRBAYCAN MİLLİ BANKI» գրառում
և անվանական գնի նիշը
«ON manat»
1993
50 125×63 կարմիր
մոխրագույն
Կույսի աշտարակ «AZƏRBAYCAN MİLLİ BANKI» գրառում
և անվանական գնի նիշը
«ƏLLİ manat»
1993
1999
100 125×63 կարմիր
երկնագույն
Կույսի աշտարակ «AZƏRBAYCAN MİLLİ BANKI» գրառում
և անվանական գնի նիշը
«YÜZ manat»
1993
1999
250 125×63 կապույտ
կանաչ
Կույսի աշտարակ գրառում
«AZƏRBAYCAN MİLLİ BANKI»
1992
1999
125px 500 125×63 շագանակագույն
երկնագույն
դեղին
Նիզամի Գյանջևիի նկարը «AZƏRBAYCAN MİLLİ BANKI» գրառում
և անվանական գնի նիշը
«BEŞ YÜZ manat»
1993
1999
1000 125×63 շագանակագույն
երկնագույն
վարդագույն
Մամեդ Էմին Ռասուլզադեի նկարը «AZƏRBAYCAN MİLLİ BANKI» գրառումը
և անվանական գնի նիշը
«min 1000 manat»
1993
1999
կապույտ նավթահանքի տեսարան «AZƏRBAYCAN MİLLİ BANKI» գրառումը
և անվանական գնի նիշը
«MİN 1000 manat»
2001
10 000 130×65 շագանակագույն Շիրվանշահերի ապարանքներ «AZƏRBAYCAN MİLLİ BANKI» գրառումը
և անվանական գնի նիշը
«ON MİN 10 000 manat»
1994
50 000 132×66 կանաչ Մոմինա խաթունի դամբարանը «AZƏRBAYCAN MİLLİ BANKI» գրառումը
և անվանական գնի նիշը
«ƏLLİ MİN 50 000 manat»
1995
Նկարի մասշտաբը՝ 1,0 փիքսել մեկ միլիմետրին

2005 թվականի թղթադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին 2006 թվականի դենոմինացիայի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում թողարկվեց թղթադրամների նոր սերիա՝ «Ադրբեջանական սեփականություն», որը պարունակում էր 1, 5, 10, 20, 50 և 100 մանաթ անվանական գնրով թղթադրամներ։

2005 թվականի սերիա
Պատկերը Գին
(մանաթ)
Չափ
(մմ)
Հիմնական գույնը Նկարագրությունը
Դիմերես Դարձերես Նշանակությունը Դիմերես Դարձերես Ջրանիշ
1 120×70 մոխրագույն Թղթադրամը խորհրդանշում է Ադրբեջանի ժամանակակից մշակույթը Ադրբեջանական ժողովրդական երաժշտական գործիքներ ազգային գորգի ֆոնին Ադրբեջանի քարտեզը ազգային շեբեկե պատուհան-վիտրաժի ֆոնի վրա Անվանական գինն ու դիզայնի էլեմենտներ
5 127×70 նարնջագույն Թղթադրամը խորհրդանշում է Ադրբեջանի արժեքավոր ներդրումը համաշխարհային գրականության մեջ Նիզամի Գյանջևիի անվան ադրբեջանական գրականության թանգարանի շինության ճակատային մաս, Ադրբեջանի գրքեր, Ադրբեջանի օրհներգի մի մասը և ժամանակակից Ադրբեջաներենի այբուբենի տառեր Ադրբեջանի քարտեզը Գոբուստանի ժայռապատկերների ֆոնի վրա, ինչպես նաև տեքստ հին թյուրքական այբուբենով
10 134×70 երկնագույն Թղթադրամը խորհրդանշում է Ադրբեջանի պետական ավանդույթները Հին Բաքուն, Շիրվանշահերի ապարանքներն ու Կույսի աշտարակը Իչարի Շահար հին քաղաքի ֆոնի վրա Ադրբեջանի քարտեզը ազգային գորգերի ֆոնի վրա
20 141×70 կանաչ Թղթադրամը խորհրդանշում է Ադրբեջանի ընթացիկ արտաքին քաղաքականության հիմանակն նպատակը Տղամարդկայինության խորհրդանիշեր՝ թուր, սաղավարտ և վահան, ինչպես նաև կովկասյան օֆրիս Ադրբեջանի քարտեզն ազգային զարդանկարների ֆոնի վրա
50 148×70 դեղին Թղթադրամը խորհրդանշում է կրթությունն ու պետության ապագան Երիտասարդություն, աստիճաններ (որպես առաջընթացի խորհրդանիշ), Արև (որպես ուժի ու լույսի խպորհրդանիշ), ինչպես նաև քիմիական ու մաթեմատիկական նշաններ (որպես գիտոթւյն նշան) (բենզոլի բանաձևը նշված է այնպօես, ինչպես այն ընդունված էր XIX դարում)։ Ադրբեջանի դրոշը ազգային գորգերի զարդանախշերի ֆոնի վրա
100 155×70 մանուշակագույն Թղթադրամը խորհրդանշում է Ադրբեջանի տնտեսական զարգացումն ու ծաղկող ժողովրդի կարգավիճակը
Նկարների մասշտաբը՝ 1,0 փիքսել մեկ միլիմետրին

2005 թվականի թղթադրամներ (2009 թվականի փոփոխված տարբերակներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 թվականին Ադրբեջանի ազգային բանկը փոխեց 1 և 5 մանաթանոց թղթադրամների վրայի գրվածքները. «Azərbaycan Mərkəzi Bankı» («Ադրբեջանի կենտրոնական բանկ»)՝ նախկին «Azərbaycan Milli Bankı»-ի («Ադրբեջանի Ազգային բանկ») փոխարեն։
  • 2011 թվականին Ադրբեջանի ֆինանսների նախարարը հայտարարեց, որ արդեն պատրաստ են քննարկել 2 և 3 մանաթանոց թղթադրամների հատելու առաջարկը[2]
2009 թվականի սերիա
Պատկեր Անվանական գին
(մանաթ)
Չափեր,
(մմ)
Հիմնական գույն Նկարագրություն
Դիմերես Դարձերես Նշանակությունը Դիմերես Դարձերես Ջրանիշ
1 120×70 մոխրագույն թղթադրամը խորհրդանշում է ժամանակակից ադրբեջանական մշակույթը Ադրբեջանական ժողովրդական գործիքներ Ադրբեջանի քարտեզը ազգային գորգերի նախշերի վրա անվանական գինն ու դիզային էլեմենտներ
5 127×70 նարնջագույն թղթադրամը խորհրդանշում է Ադրբեջանի ներդրումը համաշխարհային գրականության մեջ Նիզամի Գյանջևիի անվան ադրբեջանական գրականության թանգարանի շինության ճակատային մաս, Ադրբեջանի գրքեր, Ադրբեջանի օրհներգի մի մասը և ժամանակակից Ադրբեջաներենի այբուբենի տառեր Ադրբեջանի քարտեզը Գոբուստանի ժայռապատկերների ֆոնի վրա, ինչպես նաև տեքստ հին թյուրքական այբուբենով
Նկարների մասշտաբը՝ 1,0 փիքսել մեկ միլիմետրին

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «НБА заказал 'De La Rue' печатание манатов». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
  2. Ադրբեջանում առաջարկում են թողարկել փոքր անվանական գնով թղթադրամներ՝ Trend

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]