Ադսորբում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ադսորբում (լատին․՝ ad - վրա + sorbeo - կլանում եմ), սորբման մասնավոր դեպք։ Ադսորբում գազի և հեղուկում լուծված նյութի կլանումն է պինդ մարմնի կամ հեղուկի՝ ադսորբենտի (կլանիչի) մակերևույթի կողմից։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլանվող նյութի մոլեկուլները ծածկում են ադսորբենտի մակերևույթը՝ երբեմն քիմիապես փոխազդեցության մեջ մտնելով նրա հետ։ Ադսորբումը կախված է նյութերի բնույթից, ջերմաստիճանից, կլանվող գազի ճնշումից, լուծույթի կոնցենտրացիայից, ադսորբենտի մակերևույթի մեծությունից։

Ադսորբումի երևույթ է թունավոր գազերի կլանումն ակտիվացրած ածուխով (օրինակ օդի մաքրումը քլորից)։ Ադսորբումը կիրառվում է գազային և հեղուկ խառնուրդների բաժանման, չորացման և մաքրման համար։ Տարածված ադսորբենտներ են ակտիվացրած ածուխը, սիլիկաժելը, որոշ կավեր։ Անհամասեռ կատալիզը և կենսաքիմիական շատ երևույթներ տեղի են ունենում Ադսորբումի շնորհիվ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադսորբում» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 76