Ադենոզինեռֆոսֆատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադենոզինեռֆոսֆատ
Adenosintriphosphat protoniert.svg
ATP-xtal-3D-balls.png
Atp exp.qutemol-ball.png
Ընդհանուր տեղեկություններ
Այլ անվանումներ ԱԵՖ, Ադենոզինեռֆոսֆորական թթու
Ռացիոնալ բանաձև C10H16N5O13P3
Ֆիզիկական հատկություններ
Մոլային զանգված 507,18 գ/մոլ
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրում ջրում լուծելիությունը (20 °C) - 5 գ/100 մլ
Դասակարգում
CAS համար 56-65-5
PubChem 5957
SMILES Nc1ncnc2c1ncn2C3OC(OP(=O)(O)OP(=O)(O)OP(=O)(O)O)C(O)C3O
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)


Ադենոզինեռֆոսֆատ (ԱԵՖ, անգլ.՝ АТР), միացություն է՝ հայտնի որպես էներգիայի աղբյուր բոլոր կենդանի օրգանիզմների և դրանցում ընթացող կենսաքիմիական ռեակցիաների համար: Բջջում օգտագործվում է նյութափոխանակության և էներգիական փոխանակության համար: ԱԵՖ-ը բացահայտվել է 1929 թվականին, Հարվարդի բժշկական դպրոցի մի խումբ գիտնականների՝ Կարլ Լոհմանի, Սիրուս Ֆիսկեի և Ե. Սաբարոուի կողմից[1]: Իսկ 1941 թվականին Ֆրից Լիպմանը ապացուցեց, որ ԱԵՖ-ը բջջում հանդիսանում է էներգիայի գլխավոր կրիչ[2]:

Քիմիական և ֆիզիկական հատկություններ[խմբագրել]

ԱԵՖ-ը իր մեջ պարունակում է ադենոզին՝ կազմված ադենին ազոտական հիմքից և ռիբոզ ածխաջրից, և երեք ֆոսֆորական թթվի մնացորդներ: Ֆոսֆորական խմբերը որոնք մոտիկ են ռիբոզին նաշվում են որպես ալֆա (α), բետա (β), և գամա (γ) ֆոսֆատներ: Հետևաբար դա սերտորեն կապված է ՌՆԹ-ի մոնոմեր ադենոզին նուկլեոտիդի հետ: ԱԵՖ-ը լավ լուծվում է ջրում և բավականին կայուն է pH 6.8 և 7.4 միջև, բայց արագ ենթարկվում է հիդրոլիզի չափազանց մեծ pH-ի ժամանակ: Քիմիապես ԱԵՖ-ը իրենից ներկայացնում է ադենոզինի եռֆոսֆատ եթեր, որը հանդես է գալիս որպես ադենինի և ռիբոզի ածանցյալ: Պուրինինային ազոտային հիմքը՝ ադենինը, կապվում է ռիբոզի մեկ ածխաթթվի հետ: ԱԵՖ-ը հիմնականում գտնվում է աղի վիճակով:[3]

Կենսասինթեզ[խմբագրել]

ԱԵՖ-ը բջջի մեջ կազմում է 1-10 մոլ: ԱԵՖ-ը առաջանում է օքսիդավերականգման ռեակցիաների արդյունքում, օգտագործելով միշաքարներ կամ բազմաշաքարներ որպես էներգիայի աղբյուր: Օրինակ կարբոհիդրատները հիդրոլիզի են ենթարկվում մինչև միաշաքարներ ինչպիսին են գլյուկոզը և սախարոզը:

Գլյուկոզի օքսիդացումը ածխաթթու գազի հայտնի է ինչպես բջջային շնչառություն և կարող է առաջացնել մոտ 30 մոլեկուլ ԱԵՖ մեկ գլյուկոզի մոլեկուլից:[4] ԱԵՖ կարող է արտադրվել մի շարք բջջային ռեակցիաների արդյունքում: Էուկարիոտ օրգանիզմների էներգիա ստանալու երեք հիմնական ձևերն են՝ գլիկոլիզը, եռկարբոնաթթվի ցիկլ, երկուսը իրար հետ կազմում են բջջային շնչառությունը և բետաօքսիդացումը: Մեծ մասամբ ԱԵՖ-ը սինթեզվում է միտոքոնդրրումներում, որը կազմում է մասնագիտացված բջջի ամբողջ ծավալի մոտավորապես 25%-ը:[5]

Ֆունկցիաները բջջում[խմբագրել]

Նյութափոխանակություն և սինթեզ[խմբագրել]

ԱԵՖ-ը ծախսվում է բջջում որպես էներգիա էներգետիկ և պլաստիկ փոխանակությունների համար: Այսպես ԱԵՖ-ը էներգիա է ապահովում տարբեր տեղեր ընթացող նյթափոխանակության ռեակցիաների համար: ԱԵՖ-ը էներգիայի գլխավոր աղբյուրն է բջջային ռեակցիաների համար: Սա ընդգրկում է սինթեզի ռեակցիաները, ներառյալ ԴՆԹ-ի մոլեկուլի սինթեզը և ՌՆԹ-ի տրանսկրիպցիան: ԱԵՖ-ը նաև կարևոր դեր ունի ակտիվ տեղափոխության մեջ, բջջի պլազմային թաղանթով: Օրինակ էնդոցիտոզը և էկտոցիտոզը:

Դերը բջջի կառուցվածքի և շարժման մեջ[խմբագրել]

ԱԵՖ-ը ընդգրկված է բջջի կառուցվածքի մեջ և հեշտացնում է ցիտոկմախքի տարրերի միավորումն ու տարրանջատումը: Մկանների կծկումների համար նույնպես անհրաժեշտ է ԱԵՖ: Այս գործընթացն էներգիայի հիմնական սպառիչն է և պարտադիր է կենդանիների շարժման համար:

  1. Lohmann, K. (1929) Über die Pyrophosphatfraktion im Muskel. Naturwissenschaften 17, 624—625.
  2. Lipmann F. (1941) Adv. Enzymol. 1, 99-162.
  3. (1968) խմբ․ Stecher, P. G.: The Merck Index: an encyclopedia of chemicals and drugs 8th edition։ Merck and Co. Ltd.։ 
  4. Rich PR (2003). «The molecular machinery of Keilin's respiratory chain». Biochem. Soc. Trans. 31 (Pt 6): 1095–105. doi:10.1042/BST0311095. PMID 14641005. http://www.biochemsoctrans.org/bst/031/1095/bst0311095.htm. 
  5. Lodish H Berk A, Matsudaira P, Kaiser CA, Krieger M, Scott MP, Zipursky SL, Darnell J. (2004)։ Molecular Cell Biology, 5th, New York: WH Freeman։ ISBN 978-0-7167-4366-8։