Ադելի երկիր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադելի երկիրը Անտարկտիդայի քարտեզի վրա
Ադելի երկիր (ֆր.՝ Terre Adélie), անմարդաբնակ տարածք Անտարկտիդայում: Պատկանում է Ֆրանսիային: Հյուսիսում Ադելի երկրի ափերը ողողվում են Դյուրվիլի ծովի ջրերով: Հայտնագործվել է ֆրանսիացի ծովագնաց Ժյուլ Դյումոն դ'Յուրվիլի (Դյուրվիլ)ի կողմից 1837թ-ին և իր կնոջ պատվին անվանել Terre Adelie (ֆրանս. terre «երկիր»): Տեղանքում շուրջօրյա գործում են ֆրանսիական հետազոտական կայանները: Ադելի երկրի ափագծերի ընդհանուր երկարությունը 350 կմ է, իսկ ընդհանուր տարածքը` 432.000 կմ²: Տարածքի 95%-ը սառուցապատ է: