Ադապտացված տեքստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ադապտացված տեքստ (լատին․՝ adaptare - «հարմարեցնում եմ»), երեխաների կամ քիչ պատրաստված ընթերցողների, օտար լեզուներ ուսումնասիրողների համար թեթևացված, հեշտացված որևէ գրական տեքստ։ Դա հիմնականում լինոմ են հայտնի գրողների գեղարվեստական ստեղծագործություն, որն այնպես է հարմարեցվում, որ օգտագործվեմ միայն որոշակի տեսակի քերականական կառույցներ ու բառեր, որոնք հասկանալի կլինեն ընթերցողների կոնկրետ խմբի։ Լինում են նաև ուղղումներ՝ համաձայնեցված այս կամ այն երկրի քաղաքական դոկտրինային։ Նման տեքստերը պատրաստելու համար մեծ վարպետություն է պահանջվում՝ ստեղծագործության բովանդակության մեջ թափանցելու և հեղինակի, ստեղծագործության ոճը պահպանելու համար։ Այս դեպքում տեքստը կրճատվում է, պարզեցվում է շարահյուսությունը, քիչ հանդիպող բառերն ու բառակապակցությունները փոխարինվում են կամ բացատրվում։ Ադապտացված է օրինակ «Մանկական Աստվածաշունչը»[1]։ Դասական ստեղծագործությունների ադապտացումը երեխաների համար աստիճանաբար իր հանդեպ ավելի մեծ հետաքրքրություն է գրավում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մելս Սանթոյան (2009). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ 8.
  2. Курдина И. В. Адаптированные издания художественной литературы как объект книговедения (История развития, типологические особенности, современные проблемы) // Всесоюзная книжная палата The Book : Researches and Materials. — М.: Изд-во «Книга», 1986. — Т. 53. — С. 28.