Ադամաթզենու հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ադամաթզենու հանրապետություն (անգլ.՝ Banana republic, իսպ.՝ República bananera), Լատինական Ամերիկայի քաղաքական անկայություն և սահմանափակ գյուղատնտեսական արտադրությունից կախվածություն ունեցող երկրների նշման համար եզր։ Ադամաթզենու հանրապետության հիմնական տարրերն են. ազգային արտադրանքի բաշխման նշանակալի անհավասարություն, հետամնաց ներքնակառույց, կրթություն և տնտեսություն, ուժեղ կախվածություն օտարերկրյա կապիտալից, համեմատաբար բարձր արժեքազրկում, բյուջեի պակասորդ և ազգային արժույթի իջող կուրս։

Նեղ իմաստով եզրը օգտագործվում էր Կենտրոնական Ամերիկայի երկրների վերաբերյալ, որտեղ երկար ժամանակ ամերիկյան մրգային «Չիգիտա» (նախկին «Յունայթեդ Ֆրութ Քամփընին» ընկերությունը (նույն «Յունայթեդ Բրենդսը») ազդում էր և շարունակում է մեծ ազդեցություն ունենալ տարածաշրջանի երկրների տնտեսության և քաղաքակաության վրա (մասնավորապես մի քանի ռազմական ներխուժում է կազմակերպել, այդ թվում ներխուժում Գվաթեմալա և մեծաքանակ պետական հեղաշրջումներ։

Ժամանակակից լեզվում ադամաթզենու հանրապետություն եզրը ծախված կառավարությունով, քայքայված տնտեսություն, մեծ արտաքին պարտքով, պաշտոնյաների կաշառակերությունով, ցածր աշխատավարձով և մեծաթիվ ազգաբնակչության աղքատության մեջ ապրող երկրների։

Առաջին անգամ ադամաթզենու հանրապետություն եզրը օգտագործել է Օ. Հենրին 1904 թվականին «Թագավորները և կաղամբը» պատմվածքներիժողովածուում։