Ագրիպինա Կրտսեր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլիա Ագրիպինա (լատ.՝ Iulia Agrippina), հաճախ` Ագրիպինա Կրտսեր, 50 թ -ից` Յուլիա Ավգուստա Ագրիպինա, 15թ. նոյեմբերի 6 — 59թ. մարտի 20՞), Գերմանիկոսի և Ագրիպինա Ավագի դուստրը, Կալիգուլայի քույրը, Կլավդիոս կայսեր վերջին կինը, Ներոնի մայրը: 54թ. իր ամուսնու` Կլավդիոսի մահից հետո, որին հավանաբար թունավորել է հենց ինքը, գահին է նստեցնում առաջին ամուսնությունից իր որդուն` Ներոնին: Սակայն նրա ջանքերը անմիջոկանորեն մասնակցելու պետության կառավարման գործերին հանդիպում են նոր կայսրի դիմադրությանը: Մոր և որդու միջև ծագած հակամարտության արդյունքում Ներոնի նա ի վերջո սպանվում է: Գրել է ինքնակենմսագրություն (մեզ չի հասել), որից օգտվել է Տակիտոսը: Ագրիպինա Կրտսերը հանդիսանում է Հենդելի «Ագրիպինա» օպերայի գլխավոր գործող անձը: