Ագորոֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ագորոֆոբիա (հին հունարեն՝ ἀγορά - «հրապարակ» և φόβος  - «վախ»), անգիտակից վախ բաց դռների, բաց տարածությունների, մեծ հրապարակներում և ամայի փողոցներում առանց ուղեկցի քայլելու նկատմամբ։

Դրսևորվում է անգիտակից վիճակում՝ որպես պաշտպանության մեխանիզմ։ Այս ֆոբիայի ի հայտ գալը կարող է կապված լինել իրական կյանքում նախկինում տեղի ունեցած որևէ դեպքի հետ, որը կապված է մարդկանց և նրանցից ստացված էմոցիոնալ ցնցումների հետ։ Առաջին անգամ նկարագրվել է Կ.Ֆ.Օ Վեստֆալի կողմից։

Կան նաև այս ֆոբիայի հնացած հոմանիշային տարբերակներ[1], որոնք այլևս կիրառելի չեն.

  • դեմոֆոբիա - հին հուն.՝ δῆμος - «ժողովուրդ» и φόβος - «վախ»
  • օխլոֆոբիա - հին հուն.՝ ὄχλος - «բազմություն» и φόβος - «վախ», այսինքն՝ վախ բազմությունից։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]