Ագորաֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագորաֆոբիա
Հնագույն ագորա Դելոսում. Հունաստանի հանրային տարածքներից մեկը, որի անունով էլ կոչվել է խանգարումը
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և կլինիկական հոգեբանություն
ՀՄԴ-9300.22 և 300.21
ՀՄԴ-10F40.0
Բուժումհոգեթերապիա

Ագորաֆոբիա, մենթալ և վարքային հիվանդություն, տագնապային խանգարում, որի ժամանակ մարդը ընկալում է շրջապատող աշխարհը ոչ անվտանգ, չունենալով փախուստի հեշտ ճանապարհ[1]։ Այսպիսի իրավիճակներ հանդիպում են բաց տարածություններում, հասարակական տրանսպորտում, առևտրի կենտրոններում կամ էլ պարզապես տանից դուրս՝ ցանկացած վայրում։ Այսպիսի իրավիճակներում հայտնվելը կարող է բերել խուճապային գրոհի[2]։ Սիմպտոմները հայտնվում են գրեթե ամեն անգամ և տևում են ավելի քան 6 ամիս։ Տուժողները փորձում են խուսափել նման իրավիճակներից։ Ծանր դեպքերում մարդիկ անգամ տանից դուրս գալ չեն կարողանում։

Համարվում է, որ ագորաֆոբիան պայմանավորված է գենետիկ և էկոլոգիական գործոններով։ Որպես տրիգերներ հանդես են գալիս սթրեսային իրավիճակները, օրինակ՝ ծնողի մահը։ Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկության հինգերորդ թողարկման մեջ ագորաֆոբիան դասվում է որպես ֆոբիա հատուկ և հասարակական ֆոբիաների հետ միասին[1][3]։ Նման սիմպտոմներ դիտվում են սեպարատիվ անհանգստության, հետտրավմատիկ սթրեսային խանգարման և մեծ դեպրեսիվ խանգարման ժամանակ։ Ապացուցված է, որ ագորաֆոբիայի ախտորոշումը համակցված է դեպրեսիայի, թմրամիջոցների չարաշահման և ինքնասպանության գաղափարների հետ[4][5]։

Առանց բուժման ագորաֆոբիան հազվադեպ է վերանում։ Բուժումը սովորաբար իրենից ներկայացնում է խորհրդատվություն, որը կոչվում է ճանաչողական վարքային թերապիա (ՃՎԹ)[6]։ ՃՎԹ-ն բերում է ագորաֆոբների մոտավորապես կեսի բուժմանը[7]։ Մեծահասակների 1․7% ունի ագորաֆոբիա։ Կանանց մոտ հանդիպում է երկու անգամ ավելի հաճախ, քան տղամարդկանց մոտ։ Վիճակը հաճախ սկսվում է վաղ չափահասության ժամանակ, իսկ տարիքով անձանց շրջանում՝ ավելի քիչ հաճախությամբ։ Երեխաների մոտ հազվադեպ է հանդիպում։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ագորաֆոբիա» տերմինը առաջացել է հունարեն ἀγορά, agorá բառից, որը նշանակում է հանրային հրապարակ՝ ագորա, և -φοβία, -ֆոբիա բառից, որը նշանակում է վախ։

«Ագորաֆոբիա» տերմինը գերմաներենում 1871 թվականին օգտագործել է գերմանացի ռահվիրա հոգեբան Կառլ Վեստֆալը իր «Ագորաֆոբիա, նեյրոպաթիկ երևույթ» հոդվածում[8][9]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագորաֆոբիան վիճակ է, որով տառապողները սկսում են անհանգստանալ անծանոթ միջավայրերում կամ այնտեղ, որտեղ նրանց վերահսկողությունը քիչ է։ Որպես հրահրող գործոններ կարող են լինել բաց տարածությունները, ամբոխը կամ էլ ճանապարհորդությունը (նույնիսկ կարճ տարածությունների վրա)։ Ագորաֆոբիան հաճախ, բայց ոչ միշտ, բարդացնում է սոցիալական խայտառակության վախը։ Ժամանակի մեծ մասը նրանք խուսափում են նման միջավայրերից և մնում են իրենց ապաստարաններում, հաճախ իրենց տանը[1]։

Ագորաֆոբիան նաև սահմանվում է որպես «վախ, երբեմն սարսափելի, նրանց կողմից, ովքեր ունեցել են մեկ կամ ավելի խուճապի հարձակումներ»[10]։ Այս դեպքում մարդիկ վախենում են կոնկրետ վայրերից, քանի որ նախկինում խուճապի մեջ են եղել այդ վայրում։ Վախենալով նման խուճապային գրոհից տուժողները խուսափում են նման վայրերից։ Որոշները հրաժարվում են լքել իրենց տները, անգամ անհապաղ բժշկական օգնության անհրաժեշտության պարագայում, քանի որ վախը չափից դուրս մեծ է[11]։

Ագորաֆոբները կարող են տառապել ժամանակավոր բաժանման անհանգստության խանգարումով, երբ տան անդամներից ոմանք ժամանակավոր լքում են բնակության վայրը, օրինակ՝ ծնողը կամ ամուսինը, կամ էլ, երբ ագորաֆոբիկները մնում են միայնակ։ Նման ժամանակավոր պայմանները կարող են բերել անհանգստության աճի, խուճապի հարձակման կամ իրենց ընտանիքից կամ գուցե ընկերներից առանձնանալու անհրաժեշտության։

Ագորաֆոբիան, իրականում ախտանիշ է, որը մասնագետները ստուգում են խուճապային խանգարման ախտորոշման ժամանակ։ Այլ սինդրոմներ, ինչպիսիք են օբսեսիվ կոմպուլսիվ խանգարումը կամ հետտրավմատիկ սթրեսային խանգարումը, նույնպես կարող են առաջացնել ագորաֆոբիա։ Ըստ էության, ցանկացած իռացիոնալ վախ, որը թույլ չի տալիս մարդուն դուրս գալ փողոց, կարող է առաջացնել համախտանիշ[12]։

Խուճապային գրոհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագորաֆոբիկների մոտ կարող են առաջանալ խուճապային գրոհներ այն վայրերում, որտեղ նրանք վախենում են, որ վերահսկողությունից դուրս են եկել, կամ էլ ամաչում են։ Գրոհի ժամանակ մեծ քանակությամբ ադրենալին է արտազատվում, բերելով օրգանիզմի բնական պայքար կամ փախուստ երևույթի առաջացմանը։ Խուճապային գրոհները ունենում են սուր սկիզբ և առավելագույն ինտենսիվության են հասնում 10-15 րոպեի ընթացքում, հազվադեպ տևելով 30 րոպեից ավել[13]։ Ախտանշանները ներառում են՝ հաճախասրտություն, քրտնարտադրություն, դող, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, հևոց։ Շատ հիվանդներ հայտնում են մահվան վախի կամ զգացմունքների և/կամ վարքագծի վերահսկողության կորստի մասին[13]։

Պատճառագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան որ ագորաֆոբիայի իրական պատճառները հայտնի չեն, որոշ բժիշկներ, որոնք բուժել կամ փորձել են բուժել ագորաֆոբիան, առաջարկում են իրականությանը մոտ հիպոթեզներ։ Այս վիճակը պայմանավորված է այլ անհանգստացնող խանգարումների, սթրեսային վիճակների կամ որոշ նյութերի չարաշահման հետ։

Հետազոտությունները ցույց տվեցին ագորաֆոբիայի և տարածական կողմնորոշման խանգարման միջև կա կապ։ Անհատները, որոնք չունեն ագորաֆոբիա, կարող են պահել իրենց հավասարակշռությունը շնորհիվ վեստիբուլյար, անդաստակային, տեսողական և պրոպրիոցեպտիվ համակարգերի կողմից ստացված ինֆորմացիայի։ Ագորաֆոբների անդաստակային համակարգը թույլ է զարգացած, հետևաբար նրանք ավելի շատ հենվում են տեսողական և պրոպրիոցեպտիվ զգայարանների վրա։ Նրանք կարող են ապակողմնորոշվել վիզուալ սիգնալների քիչ (ինչպես լայն բաց տարածքներում) կամ շատ (ամբոխի մեջ) լինելու պատճառով, կամ էլ թեք կամ անհարթ մակերեսների վրա[14]։

Վիրտուալ իրականության ուսումնասիրության ժամանակ ագորաֆոբները ցույց են տվել փոփոխվող աուդիովիզուալ տվյալների մշակման խանգարումներ՝ համեմատած ագորաֆոբիա չունեցողների[15]։

Նյութերով մակածված[խմբագրել | խմբագրել կոդը]

Տագնապամարիչների և քնաբերների խրոնիկական օգտագործումը, ինչպիսիք են բենզոդիազեպինները, կապված է ագորաֆոբիայի առաջացման հետ[16]։ 10 հիվանդների մոտ, որոնց մոտ ագորոֆոբիան առաջացել էր բենզոդիազեպինային կախվածութան հետ, սիմպտոմները անհետացան՝ ցուցաբերված բժշկական օգնության առաջին տարվա ընթացքում[17]։ Նմանապես, ալկոհոլի օգտագործման չարաշահման ժամանակ նույնպես առաջանում է ագորաֆոբիա, որի պատճառը ալկոհոլի վնասակար ազդեցությունն է ուղեղի վրա[18]։ Ծխախոտի օգտագործումը նույնպես բերում է ագորաֆոբիայի առաջացման, չնայած ազդեցության մեխանիզմը դեռ պարզաբանված չէ։

Ամրացման տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ գիտնականներ[19][20] ագորաֆոբիան բացատրում են որպես կապվածության բացակայություն, տարածության ժամանակավոր բաժանման կարողության կորուստ[21]։Վերջերս անցկացրած փորձառական հետազոտությունները նույնպես կապեցին ագորաֆոբիայի առաջացման կապվածության և տարածական տեսությունները[22]։

Տարածական տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական գիտությունների մեջ կա ագորաֆոբիայի հետազոտության կլինիկական անհամապատասխանություն։ Հասարակական գիտությունների, հատկապես աշխարհագրության մեջ գնալով ավելի են հետաքրքրվում, թե ինչը կարելի է համարել տարածական երևույթ։ Այդպիսի մոտեցումներից մեկը ագորաֆոբիան կապում է քաղաքական արդիականացման հետ[23]։ Այս ամենին նպաստում են ավտոմեքենաների շատանալը ամենուր և ուրբանիզացումը։ Այս ամենը մի կողմից բերեց հասարակական վայրերի շատացմանը և մասնավոր տարածության քչացմանը, մյուս կողմից ագորաֆոբիայի հակված մարդկանց մոտ լարվածության և անհաղթահարելի անդունդների առաջացմանը։

Էվոլյուցիոն հոգեբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվոլյուցիոն հոգեբանության տեսակետն այն է, որ առաջնային ագորաֆոբիան առանց խուճապի հարձակումների կարող է պայմանավորված լինել խուճապի հարձակումներով ագորաֆոբիայի տարբեր մեխանիզմով։ Առաջնային ագորաֆոբիան առանց խուճապի հարձակումների կարող է լինել որպես հատուկ ֆոբիապայմանավորված նրանով, որ դա էվոլյուցիոն առավելություն է, որպեսզի խուսափեն առանց ծածկույթի և թաքստոցի ընդարձակ տարածություններից։ Խուճապի գրոհներով ագորաֆոբիան կարող է լինել երկրորդական խուճապային հարձակումների համեմատ, վախի այն իրավիճակներում, որոնցում խուճապային հարձակումներ են տեղի ունեցել[24][25]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեկան առողջության մասնագետին դիմող մարդկանց մեծ մասի մոտ ագորաֆոբիան առաջացել է խուճապային խանգարումների պատճառով[26]։ Ագորաֆոբիան լավագույնս ընկալվում է որպես կրկնվող խուճապային գրոհների և հետագա անհանգստության և կանխարգելման անբարենպաստ վարքագծային արդյունքը, ինչը հանգեցնում է իրավիճակներից խուսափելու, որտեղ խուճապային գրոհը կարող է տեղի ունենալ[27]։ Խուճապի վաղաժամ բուժումը հաճախ կարող է կանխարգելել ագորաֆոբիան[28]։ Ագարաֆոբիան սովորաբար որոշվում է, երբ ախտանիշները ավելի վատն են, քան խուճապի խանգարումը և չեն համապատասխանում այլ անհանգստության խանգարումների չափանիշներին, ինչպիսիք են դեպրեսիան[29]։ Հազվագյուտ դեպքերում, երբ ագրոֆոբիկան չի համապատասխանում խուճապի խանգարման ախտորոշման համար կիրառվող չափորոշիչներին, ախտորոշվում է ագորաֆոբիա առանց խուճապի խանգարումների պատմության (առաջնային ագորաֆոբիա)։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիստեմատիկ դեսենսիբիլիզացիան կարող է երկարատև օգնություն ցուցաբերել խուճապային խանգարումներով և ագորաֆոբով հիվանդների մեծամասնությանը։ Հիվանդության թերապիայի նպատակը մնացորդային և ենթկլինիկական ագորաֆոբիկ խուսափումների անհետացումն է, այլ ոչ միայն խուճապային հարձակումները[30]։ Նմանապես, կարող է օգտագործվել նաև համակարգային դեսենսիբիլիզացիան։ Շատ հիվանդներ կարող են հեշտությամբ հաղթահարել ագորաֆոբիան, եթե գտնվում են ընկերների շրջապատում, որոնց կարող են վստահել[31]։ Հիվանդները պետք է մնան խուճապային իրավիճակում, մինչև անհանգստությունը չվերանա, քանի որ եթե նրանք հեռանան այդպիսի իրավիճակից, ապա ֆոբիայի արձագանքը չի նվազի և կարող է նույնիսկ աճել[31]։

Հոգեբանական միջամտությունները համակցված դեղորայքային պրեպարատների հետ ավելի էֆեկտիվ էին, քան բուժումը միայն ՃՎԹ կամ դեղորայքային պրեպարատներով։ Հետագա հետազոտությունները ցույց տվեցին, որ զգալի առավելություն չի ունեցել խմբային ՃՎԹ-ն և անհատական ՃՎԹ-ի նկատմամբ։

Դեղորայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակադեպրեսանտները ամենից հաճախ օգտագործվող դեղերն են տագնապային խանգարումների ժամանակ և իրենցից ներկայացնում են սերոտոնինի հետզավթման ընտրողական արգելակիչներ։ Բենզոդիազեպինները, մոնոամինոօքսիդազների ինհիբիտորները և եռցիկլիկ հակադեպրեսանտները նույնպես օգտագործվում են ագորաֆոբիայի բուժման համար։ Հակադեպրեսանտները կարևոր են, որովհետև որոշները ունեն հակախուճապային ազդեցություն։ Կոգնիտիվ և ճանաչողական թերապիայի համակցումը երբեմն հանդիսանում է ագորաֆոբիայի բուժման ամենաարդյունավետ մեթոդը[31]։

Բենզոդիազեպինները, հակախոցային պրեպարատները, ինչպիսիք են ալպրազոլամը և կլոնազեպամը, օգտագործվում են տագնապի բուժման համար, ինչպես նաև օգնում են վերահսկել խուճապային գրոհների սիմպտոմները։ Նրանց երկարատև օգտագործումը բերում է կախվածության առաջացման։ Բենզոդիազեպիններով բուժումը չպետք է գերազանցի 4 շաբաթը։Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել շփոթություն, քնկոտություն, հավասարակշռության խանգարում և հիշողության կորուստ։

Այլընտրանքային բժշկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհանգստության խանգարումներով մի շարք մարդիկ օգուտ են ստանում միանալով ինքնօգնության խմբակների (հեռախոսազանգային և առցանց աջակցող խմբեր)։ Բազմաթիվ ինքնօգնության գործիքների փոխանակումը մտնում է այս խմբերի գործունեության մեջ։ Սթրեսի կառավարման մեթոդները և բազմաթիվ մեդիտացիոն հնարքները կարող են օգնել անհանգստության խանգարումներ ունեցող մարդկանց և բարձրացնել թերապիայի էֆեկտիվությունը։ Քանի որ կոֆեինը, որոշ անօրինական թմրանյութեր և անգամ որոշ առանց դեղատոմսի բաց թողնված մրսածության դեմ դեղերը կարող են խորացնել անհանգստության խանգարումների սիմպտոմները, անհրաժեշտ է խուսափել դրանցից[32]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց մոտ հանդիպում է երկու անգամ ավելի հաճախ, քան տղամարդկանց մոտ[33]։ Գենդերային տարբերությունը պայմանավորված է մի քանի ֆակտորներով՝ սոցիալ մշակութային ավանդույթներով, բացի այդ կանայք, որպես ավելի «թույլ» էակներ, ավելի շատ են դիմում օգնության և ախտորոշվում են, իսկ տղամարդիկ ավելի հակված են ալկոհոլի չարաշահմանը և ախտորոշվում են որպես ալկոհոլիկներ[34]։Հետազոտությունները միանշանակ չկարողացան ցույց տալ տարբեր սեռերի մոտ ագորաֆոբիայի դրսևորման տարբեր արտահայտվածությունը[34]։

ԱՄՆ-ի բնակչության 5,1% մոտ կա խուճապային խանգարումներ, և միայն նրանց 1/3 մոտ է զարգանում ագորաֆոբիա։ Հազվադեպ, 0,17% դեպքերում, հանդիպում է ագորաֆոբիա առանց խուճապային խանգարումների։

Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 American Psychiatric Association (2013), Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (5th ed.), Arlington: American Psychiatric Publishing, էջեր 217–221, 938, ISBN 0890425558
  2. «Agoraphobia». PubMed Health. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  3. Wyatt, Richard Jed; Chew, Robert H. (2008). Wyatt's Practical Psychiatric Practice: Forms and Protocols for Clinical Use (անգլերեն). American Psychiatric Pub. էջեր 90–91. ISBN 9781585626878. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  4. Shin, Jin; Park, Doo-Heum; Ryu, Seung-Ho; Ha, Jee Hyun; Kim, Seol Min; Jeon, Hong Jun (2020 թ․ հուլիսի 24). «Clinical implications of agoraphobia in patients with panic disorder». Medicine. 99 (30): e21414. doi:10.1097/MD.0000000000021414. ISSN 0025-7974. PMC 7387026. PMID 32791758.
  5. Teismann, Tobias; Lukaschek, Karoline; Hiller, Thomas S.; Breitbart, Jörg; Brettschneider, Christian; Schumacher, Ulrike; Margraf, Jürgen; Gensichen, Jochen; Jena Paradies Study Group (2018 թ․ սեպտեմբերի 24). «Suicidal ideation in primary care patients suffering from panic disorder with or without agoraphobia». BMC Psychiatry. 18 (1): 305. doi:10.1186/s12888-018-1894-5. ISSN 1471-244X. PMC 6154913. PMID 30249220.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  6. Pompoli, A; Furukawa, TA; Imai, H; Tajika, A; Efthimiou, O; Salanti, G (2016 թ․ ապրիլի 13). «Psychological therapies for panic disorder with or without agoraphobia in adults: a network meta-analysis». The Cochrane Database of Systematic Reviews. 2016 (4): CD011004. doi:10.1002/14651858.CD011004.pub2. PMC 7104662. PMID 27071857.
  7. Craske, MG; Stein, MB (2016 թ․ հունիսի 24). «Anxiety». Lancet. 388 (10063): 3048–3059. doi:10.1016/S0140-6736(16)30381-6. PMID 27349358. S2CID 208789585.
  8. "Die Agoraphobie, eine neuropathische Erscheinung." Archiv für Psychiatrie und Nervenkrankheiten, Berlin, 1871–72; 3: 138–161.
  9. Zaudig, Michael; Trautmann-Sponsel, Rolf Dieter; Joraschky, Peter; Rupprecht, Rainer; Möller, Hans-Jürgen; Saß, Henning (2006 թ․ մարտի 28). Therapielexikon Psychiatrie, Psychosomatik, Psychotherapie (գերմաներեն). Springer-Verlag. ISBN 978-3-540-30986-4.
  10. «Agoraphobia – Dictionary of Psychotherapy». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին.
  11. «Agoraphobia». betterhealth.vic.gov.au. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  12. «Agoraphobia Symptoms». Psych Central.com. 2016 թ․ մայիսի 17.
  13. 13,0 13,1 David Satcher; և այլք: (1999). «Chapter 4.2». Mental Health: A Report of the Surgeon General. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  14. Jacob RG, Furman JM, Durrant JD, Turner SM (1997). «Surface dependence: a balance control strategy in panic disorder with agoraphobia». Psychosom Med. 59 (3): 323–30. doi:10.1097/00006842-199705000-00016. PMID 9178344.
  15. Viaud-Delmon I, Warusfel O, Seguelas A, Rio E, Jouvent R (October 2006). «High sensitivity to multisensory conflicts in agoraphobia exhibited by virtual reality» (PDF). Eur. Psychiatry. 21 (7): 501–8. doi:10.1016/j.eurpsy.2004.10.004. PMID 17055951. S2CID 6932961.
  16. Hammersley D, Beeley L (1996). «The effects of medication on counselling». In Palmer S, Dainow S, Milner P (eds.). Counselling: The BACP Counselling Reader. Vol. 1. Sage. էջեր 211–4. ISBN 978-0-8039-7477-7.
  17. Ashton H (June 1987). «Benzodiazepine withdrawal: outcome in 50 patients». Br J Addict. 82 (6): 665–71. doi:10.1111/j.1360-0443.1987.tb01529.x. PMID 2886145.
  18. Cosci F, Schruers KR, Abrams K, Griez EJ (June 2007). «Alcohol use disorders and panic disorder: a review of the evidence of a direct relationship». J Clin Psychiatry. 68 (6): 874–80. doi:10.4088/JCP.v68n0608. PMID 17592911.
  19. G. Liotti, (1996). Insecure attachment and agoraphobia, in: C. Murray-Parkes, J. Stevenson-Hinde, & P. Marris (Eds.). Attachment Across the Life Cycle.
  20. J. Bowlby, (1998). Attachment and Loss (Vol. 2: Separation).
  21. Jacobson K (2004). «Agoraphobia and Hypochondria as Disorders of Dwelling». International Studies in Philosophy. 36: 31–44. doi:10.5840/intstudphil2004362165.
  22. Holmes J (2008). «Space and the secure base in agoraphobia: a qualitative survey». Area. 40 (3): 357–382.
  23. Holmes J (2006). «Building Bridges and Breaking Boundaries: Modernity and Agoraphobia». Opticon1826. 1: 1. doi:10.5334/opt.010606. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  24. Bracha HS (2006). «Human brain evolution and the "Neuroevolutionary Time-depth Principle:" Implications for the Reclassification of fear-circuitry-related traits in DSM-V and for studying resilience to warzone-related posttraumatic stress disorder». Progress in Neuro-Psychopharmacology and Biological Psychiatry. 30 (5): 827–853. doi:10.1016/j.pnpbp.2006.01.008. PMID 16563589.
  25. Raffaello S, Alessandra SM, Alessandra S (2011). «[Primary agoraphobia specific symptoms: from natural information to mental representations]» (PDF). Italian Journal of Psychopathology (Italian). 17 (3): 265–276. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 26-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. American Psychiatric Association, 1998
  27. Barlow DH (1988). Anxiety and its disorders: The nature and treatment of anxiety and panic. Guilford Press.
  28. pmhdev. «Agoraphobia – National Library of Medicine». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  29. Kenny, Tim; Lawson, Euan. «Agoraphobia». Patient.info. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  30. Fava GA, Rafanelli C, Grandi S, Conti S, Ruini C, Mangelli L, Belluardo P (2001). «Long-term outcome of panic disorder with agoraphobia treated by exposure». Psychological Medicine. Cambridge University Press. 31 (5): 891–898. doi:10.1017/S0033291701003592. PMID 11459386.
  31. 31,0 31,1 31,2 Gelder, Michael G.; Mayou, Richard.; Geddes, John (2005). Psychiatr. New York: Oxford University Press. ISBN 0-19-852863-9.
  32. National Institute of Mental Health. «How to get help for anxiety disorders». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 18-ին.
  33. Magee WJ, Eaton WW, Wittchen HU, McGonagle KA, Kessler RC (Feb 1996). «Agoraphobia, simple phobia, and social phobia in the National Comorbidity Survey». Arch Gen Psychiatry. 53 (2): 159–68. doi:10.1001/archpsyc.1996.01830020077009. PMID 8629891.
  34. 34,0 34,1 Agoraphobia Research Center. «Is agoraphobia more common in men or women?». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 15-ին.
  35. Peter Biskind. «Reconstructing Woody». Vanity Fair. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
  36. Saul, Helen (2003). Phobias : fighting the fear. New York: Arcade. էջ 6. ISBN 978-1559706933. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  37. "Campbell Breaks Free Again" Los Angeles Times. Retrieved 2011-05-01
  38. «CNN.com – Transcripts». CNN. 2004 թ․ մայիսի 27. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 7-ին.
  39. Biography for Daryl Hannah Internet Movie Database կայքում
  40. «Psychological Autopsy can help understand controversial deaths—The Crime Library on truTV.com». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  41. Olivia Hussey—People Magazine—March 16, 1992 Արխիվացված Մարտ 18, 2012 Wayback Machine
  42. Biography for Olivia Hussey Internet Movie Database կայքում
  43. NYT Review by Joyce Carol Oates
  44. [1] essay by Jonathan Lethem Արխիվացված Ապրիլ 29, 2012 Wayback Machine
  45. Mike Conklin. (2004 թ․ դեկտեմբերի 10). «Where is Elfriede Jelinek?». Chicago Tribune. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
  46. Stanisław Fita, ed., Wspomnienia o Bolesławie Prusie (Reminiscences about Bolesław Prus), Warsaw, Państwowy Instytut Wydawniczy (State Publishing Institute), 1962, p. 113.
  47. Whatever Happened to the Gender Benders?, Channel 4 documentary, United Kingdom.
  48. Profile of Brian Wilson Արխիվացված 2009-01-20 Wayback Machine. The Independent. Retrieved 3 September 2007.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]