Ագոլի Ագբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ագոլի Ագբո
Agoli-Agbo
Ago-li-agbo roi d'Abomey.jpg
Դագոմեայի 12-րդ Թագավոր
Ստանձնեց պաշտոնը՝ 1894
Լքեց պաշտոնը՝ 1900
Նախորդող՝ Բեհանզին
Հաջորդող՝ պաշտոնը վերացել է
Ծննդյան օր՝
Դինաստիա՝ Աբոմեյ
Հայր՝ Գլելե

Ագոլի Ագբո (ֆր.՝ Agoli-Agbo), Դագոմեայի վերջին թագավոր (1894—1900):

Լինելով Բեհանզին թագավորի կրտսեր եղբայրը Ագոլի Ագբոն թագավոր ընտրվեց նրա պարտությունից հետո Երկրորդ ֆրանսա-դագոմեյական պատերազմում: Մինչ այդ նա դագոմեական բանակի գլխավոր շտաբի պետն էր:

Ագոլի Ագբոյի իրավունքները շատ փոքր էին: Նրա օրոք կար ֆրանսիական փոխարքա, որն էլ վերահսկում էր նրա բոլոր քայլերը: 1900թ. փետրվարի 12-ին Ֆրանսիան Դագոմեան միացրեց իր գաղութային տիրույթներին, և Ագոլի Ագբոն գահընկեց լինելով, աքսորվեց Գաբոն: Միայն 1910 թ. նախկին թագավորին թույլատրվեց վերադառնալ հայրենիք:

Գրականություն [խմբագրել]

  • Joseph Adrien Djivo, Le protectorat d’Abomey : Ago-Lí-Agbó, 1894—1900 (la fin de la monarchie du Danxome), Université nationale du Bénin, Département d’histoire et d’archéologie, Abomey-Calavi, R.P.B., 1985, 122 p.


Հղումներ [խմբագրել]