Ագոգիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ագոգիկա (հին հունարեն՝ ἀγωγή - «վարել, շարժում»), երաժշտական կատարման ընթացքում տարբեր նպատակներով փոքր շեղումներ տեմպից և չափից (դանդաղեցում և արագացում)։ Տերմինը ներմուծել է Հուգո Ռիմանը 1884 թվականին[1]։

Այս շեղումները չեն փոխում ռիթմանական պատկերն ստեղծող նոտաների նշանակությունները (թեպետ մեծությամբ դրանք կարող են բավականին երկարատև լինել), և նոտավորման մեջ, ինչպես ընդունված է, չեն արձանագրվում։ Հուգո Ռիմանը՝ տերմինի հեղինակը, ագոգիկայի հիմնական սկզբունքը համարում է ուժեղ պահերի երկարության ավելացումը թույլերի հաշվին, սակայն պրակտիկայի ընթացքում հաճախ երկարացվում են հենց թույլ բաժինները[1]։

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագոգիկա շեղումը լինում է նաև պոեզիայում, երբ հեղինակները, տարբեր նպատակներից ելնելով, շեղում են ռիթմից՝ արագացնելով կամ դանդաղեցնելով այն[2]։

Արագացում.

Ու դառնում է մեր շուրջպարը արագ,
Եվ մեր շուրջպարում-հրդեհի պարում
Հեքիաթ է կյանքը, ու մարդը-կրակ։
Հրթիռ-հրթիռ վեր են թռչում
Կյանքերը մեր կարեվեր,
Ու վառվում է աղջամուղջում
Ողջակիզվող սիրտը մեր։

Դանդաղեցում.

Ու հուրն ընկած, անդարձ, անել,
Այրվում է կյանքը քար-
Ու հրդեհում պար են բռնել
Ամբոխները խելագար։
Ու արյունը մեր, խառնված հրին,
Վառվում է հրում՝ զոհ է սրբազան-
Ու ժպտում է քո դեմքը աշխարհին
Այս հրդեհներում աշխարհասասան...
(Եղիշե Չարենց «Սոմա»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Музыка / Гл. ред. Г.В. Келдыш. — Москва: Большая российская энциклопедия, 1998. — С. 17. — 672 с. — ISBN 5-85270-254-4
  2. Մելս Սանթոյան (2009). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ 7-8.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 53