Ագամաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագամաներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Մողեսներ
Ինֆրակարգ Իգուանակերպեր
Լատիներեն անվանում
Agamidae

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 209037
NCBI 81953
EOL {{{1}}}

Ագամաներ (լատ.՝ Agamidae) սողունների դասի թեփուկավորների կարգի մողեսների ենթակարգի ընտանիք։ Հայտնի է շուրջ 50 ցեղի 381 տեսակ, ՀՀ-ում՝ 2 ցեղի 2 տեսակ, կովկասյան լեռնային ագամա և պարսկական կլորագուխ մողես։

Ագամաները բնորոշվում են համեմատաբար խոշոր, մարմնից լավ տարանջատված գլխով։ Մեջքային մակերեսին առկա են բազմազան, հաճախ՝ սուր, կատարանման ու փշանման թեփուկներ։ Ատամնաշարը տարբերակված է։ Լավ են զարգացած գագաթնային (3-րդ) աչքը, որը կարող է ընկալել լույսը և վերջույթները։ Տեսակների մեծամասնության պոչը իկնքնահատվող չէ։

Ագամաների ընտանիքն ընդգրկում է փոքր, միջին և խոշոր չափերի, ցամաքաբնակ, ծառաբնակ և փորող տեսակախմբեր, հայտնի են նույնիսկ սահասավառնող թռիչքի ունակ տեսակներ (Draco ցեղ)։ Վարում են ցերեկային ապրելակերպ։ Տեսակների մեծամասնությունը ձվադիր է։ Ձվերը պատված են թղթանման փափուկթաղանթով։