Ագաթա Քրիստի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ագաթա Քրիսթիից)
Agatha Christie plaque -Torre Abbey.jpg

Ագաթա Քրիստի (անգլերեն՝ Agatha Mary Clarissa, Lady Mallowan), ծննդյամբ՝ Միլլեր (Miller), Քրիստի՝ առաջին ամուսնու ազգանունն է, սեպտեմբերի 15, 1890հունվարի 12, 1976), անգլիացի գրող: Հանդիսանում է դետեկտիվ ժանրի համաշխարհային ամենահայտնի գրողներից մեկը: Հրատարակել է ավելի քան 60 դետեկտիվ վեպ, 6 սիրային վեպ (Մերի Ուեսթմեկոթ գրական անվամբ), պատմվածքների 19 հավաքածու, պիեսներ:

Ագաթա Քրիստիի գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանված են աշխարհի ավելի քան 100 լեզվի, այդ թվում նաև հայերեն [1]: Նրա «Մկան թակարդ» (The Mousetrap) պիեսը բեմադրվել է 1952 թվականին և առ այսօր չի իջնում բեմի վրայից:

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. Ռոջեր Աքրոյդի սպանությունը: Սպանություն գոլֆի խաղադաշտում: [Վեպեր] / Ա. Քրիստի; Անգլ. թարգմ.՝ Ա. Խաչատրյան; Խմբ.՝ Կ. Սաֆրազյան. - Երևան : Լույս, 1990. - 478 էջ ; 20 սմ. ISBN 5-545-00537-4 Խաչատրյան, Ալբերտ. թարգմ. Սաֆրազյան, Կ. Ժ. խմբ. Անգլիական գրականություն - Վեպ [1]