Աբրահամ լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիճ Հյուսիս-Սասկաչեվան գետի վրա:

Աբրահամ լիճը արհեստական լիճ է Հյուսիս Սասկաչեվան գետի վրա Կանադայի, արևմտյան Ալբերտա նահանգում: Աբրահամ լճի մակերևույթը 53.7 կմ2 է և լայնությունը 32 կմ:

Աբրահամ լիճ

Պատմություն [խմբագրել]

Այն հիմնվել է Հյուսիս-Սասկաչեվան գետի վերին հոսանքի հատվածում Կանադական լեռների ստորոտներում: Աբրահամ լիճը կառուցվել է 1972 թ., Բիգորն ամբարտակը կառուցելու միջոցով: Բիգորն ամբարտակի կառուցման վերջին փուլում 1972 թ. փետրվարիվ Ալբերտայի կառավարությունը հովանավորում է լճի անվան ընտրության մրցույթը: Նահանգի ուսանողներին հարցում էր արված առաջարկել անուններ, հաշվի առնելով լճի պատմական նշանակությունը և կարևորությունը, ինչպես նաև նշանավոր մարդկանց: [1] Այն անվանվեց Սասկաչեվան հովտի տասնիներորդ դարի բնակիչ Սիլաս Աբրահամի անունով:[2]

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. The Edmonton Journal, 16 February 1972
  2. Travel Nordegg - Abraham Lake
Աբրահամ լիճ