Աբրահամ իբն Էզրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբրահամ իբն Էզրա
եբրայերեն՝ אברהם אבן עזרא
իսպ.՝ Abraham ibn Ezra
Ծնվել էմոտ 1092[1][2][3][…] Տուդելա, Taifa of Sarakusta[1]
Մահացել էհունվարի 23, 1167[1][2][3][…] Կալաոռա, Կաստիլիայի թագավորություն[1]
Բնակության վայր(եր)Տուդելա, Հռոմ, Լուկա, Մանտովա, Վերոնա, Նարբոն, Բեզյե, Ռուան, Դրյո, Լոնդոն և Պրովանս
Ազգությունհրեա
Դավանանքհուդայականություն
Մասնագիտությունբանաստեղծ, ռաբբի, գրող, թարգմանիչ, փիլիսոփա, աստղագուշակ, բժիշկ, աստղագետ և մաթեմատիկոս
Գործունեության ոլորտպոեզիա, Թալմուդ և Halakha?
Տիրապետում է լեզուներինիսպաներեն, եբրայերեն և արաբերեն
Երեխա(ներ)Isaac ibn Ezra?
 Abraham ibn Ezra Վիքիպահեստում

Աբրահամ բեն Մեյիր իբն Էզրա (եբրայերեն՝ אברהם אבן עזרא‎, իսպ.՝ Abraham ben Meir ibn Ezra, մոտ 1092[1][2][3][…], Տուդելա, Taifa of Sarakusta[1] - հունվարի 23, 1167[1][2][3][…], Կալաոռա, Կաստիլիայի թագավորություն[1]), հայտնի միջնադարյան հրեա փիլիսոփա, բանաստեղծ, մտածող, լեզվաբան, աստղագետ և մաթեմատիկոս։

Իբն Էզրան ծնվել է Թուդելա քաղաքում (ներկայիս Իսպանիայի Նավառա ինքնավար համայնքում) Կորդովայի խալիֆայության քայքայումից հետո։ 1140 թվականին նա լքել է Իսպանիան հրեաների դեմ ուղղված հալածանքների պատճառով։ Ապրել է Հյուսիսային Աֆրիկայում, Եգիպտոսում, Պաղեստինում, Իտալիայում (Հռոմում, Լուկկայում, Մանտուայումմ, Վերոնայում), Ֆրանսիայում (Նարբոննա, Բեզյե, Դրե, Ռոդեզ) և Լոնդոնում։ Մահացել է Ֆրանսիայի հարավում, երկարատև թափառումներից հետո։

Իբն Էզրան իվրիտի (եբրայերենի) քերականության հիմնադիրներից էր։ Նրան են նաև պատկանում Թորայի հայտնի մեկնաբանությունները։ Մաթեմատիկական նվաճումներից են բինոմինալ գործակիցների հաշվառումները և հատկությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբն Էզրա-ի գործունեության ժամանակաշրջանը հուդայականութան պատմության մեջ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբրահամ իբն Էզրա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 307