Աբրահամ Ֆիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբրահամ Ֆիշեր (1907 - 1975), Հարավաֆրիկյան հանրապետության կոմունիստական շարժման գործիչ, մասնագիտությամբ՝ փաստաբան։ 1930-ական թթ․ կոմկուսի անդամ։

1946 թվականին աֆրիկացի հանքափորների գործադուլի ժամանակ կոմկուսի մյուս ղեկավարների հետ ձերբակալվել է և դատվել։ Կոմկուսի արգելումից (1950) հետո հալածվել է, սակայն շարունակել է անլեգալ գործունեությունը, իբրև դատապաշտպան մասնակցել է քաղաքացիական խոշոր դատերի։ 1965 թվականին ձերբակալվել է և 1966 թ.-ին դատապարտվել ցմահ բանտարկության։ Դատի ժամանակ Ֆիշերի արտասանած ճառը ապարտհտյդի քաղաքականության հրապարակային մերկացումն էր։

Ստացել է «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան մրցանակ (1966)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png