Աբրահամ Խտշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբրահամ Խտշյան
Ծնվել է1905 (118– 119 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ
Մահացել էանհայտ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունդերասան
ԸնտրանիԿույր Վանական («Հին աստվածներ»), Թովմաս Բեկըտ («Տրիլբի»), Ագրիպաս («Չարշըրը Արթին աղա»), Սաղաթել («Պատվի համար»)

Աբրահամ Խտշյան (1905 - ), հայ դերասան։

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը։ Երիտասարդ հասակից նվիրվել է բեմական ասպարեզին։ 1940-ականների վերջերից խաղացել է Ա. Մատաթյանի «Ստուդիո» խմբում։ Նկատելի դեր է կատարել պոլսահայ թատրոնի վերականգնման գործում։ Եղել է Պոլսի հայ «Եևտասարդաց» թատերախմբի ստեղծողներից, որի ռեժիսորը սկզբում եղել է Մատաթյանը։

Լավագույն դերերից են՝ Կույր Վանական («Հին աստվածներ»), Թովմաս Բեկըտ («Տրիլբի»), Ագրիպաս («Չարշըրը Արթին աղա»), Սաղաթել («Պատվի համար») և այլն[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 69.