Աբրահամ Այվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աբրահամ Այվազյան
Ծնվել է1846
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 5, 1909(1909-09-05)
Վախճանի վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունբանասեր, բանաստեղծ և խմբագիր
ԿրթությունՊեզճյան մայր վարժարան
ԱշխատավայրՄամուլ
Աբրահամ Այվազյան Վիքիդարանում

Աբրահամ Հակոբի Այվազյան (1846, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 5, 1909(1909-09-05), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ բանասեր, բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի Մայր վարժարանում։ 1863 թվականին եղել է Արտավազդյան թատերական ընկերության անդամ։ 1865 թվականին մեկնել է Խարբերդ, զբաղվել ուսուցչությամբ։ Մեկ տարուց վերադարձել է Պոլիս, իր եղբոր՝ Գևորգ Այվազյանի հետ 1869 թվականին հիմնել է «Մամուլ» երգիծաթերթը։ «Մամուլ» պարբերականում և այլ թերթերում տպագրել է հոդվածներ, ակնարկներ։ «Բյուզանդիոն» թերթում տպագրել է մի շարք նշանավոր հայերի կենսագրություններ։ 1860-ականներին լույս է ընծայել բանաստեղծությունների և այլ բնույթի մի քանի գրքույկներ, ինչպես «Արտասուք հայ մանկան», «Ի մահ Մամիկոնյան Վարդանա հայ դյուցազնին» (1862), «Առաջին մրմունջք» (1864), «Անակրեոնյան նվագք» (1865) և այլն։ Առավել ուշագրավ է նրա «Շար հայ կենսագրությանց» (1893) եռհատոր աշխատությունը, որը պարունակում է XVIII-XIX դարերի մշակութային մի շարք գործիչների կենսագրությունները։ Հակառակ համիդյան գրաքննական խստություններին, այդ հատորում տեղ են գտել նաև Խաչատուր Աբովյանն ու Միքայել Նալբանդյանը, գրաքննական նկատառումներով առաջինը ներկայացվել է որպես Քանաքեռցի Խաչատուր, Նալբանդյանը որպես Միքայել Պայտարյան[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 86.