Աբու Սուլայման ալ-Սիջիստանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբու Սուլայման ալ-Սիջիստանի
պարս.՝ ابوسلیمان سجستانی
Ծնվել էմոտ 912[1] Բաղդադ
Մահացել էմոտ 987[1][2] Բաղդադ[3]
ՔաղաքացիությունԻրան
Դավանանքիսլամ
Մասնագիտությունփիլիսոփա և տրամաբան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
ՈւսուցիչYahya ibn Adi?[4][2] և Abu Bishr Matta ibn Yunus?[2]

Աբու Սուլայման Մոհամմադ ալ-Սիջիստանին, նաև հայտնի որպես ալ–Մանտիկի արաբերեն՝ տրամաբանող (մոտ 912[1], Բաղդադ - մոտ 987[1][2], Բաղդադ[3]), 10-րդ դարի Բաղդադի նշանավոր դեմքերից էր։ Նա իր շուրջն էր համախմբել մի խումբ ժամանակակից փիլիսոփաների ու գրականագետների, որոնք հավաքների ժամանակ ակտիվ քննարկում էին փիլիսոփայության, կրոնի ու լեզվի հետ կապված խնդիրները։ Լինելով մարդասիրական կողմնորոշում ունեցող փիլիսոփա՝ նրա հետաքրքրությունները չէին սահմանափակվում զուտ փիլիսոփայական բնույթի խնդիրներով։ Ալ-Սիջիստանիի փիլիսոփայական գաղափարներում նկատվում էր արիստոտելիզմի ու նորպլատոնականության ազդեցությունը։ Նա գտնում էր, որ կրոնն ու փիլիսոփայությունը իրենց էությամբ ու բնույթով միանգամայն տարբեր են, ուստի դրանք չեն կարող համադրվել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբու Սուլայման Մոհամմադ ալ-Սիջիստանին, ով հայտնի նաև ալ-Մանտիկի անունով, ծնվել է լուսնային հիջրայի 932–ին։ Կյանքի առաջին տարիներն անցել են Սիջիստանում (այժմյան Սիստանում, Իրան), սակայն ավելի ուշ գործունեություն է ծավալել Բաղդադում։ Նա դարձավ X դարում (ա.հ. 4-րդ դար) Բաղդադում ծաղկում ապրող իսլամական մարդասիրական շարժման ամենակարկառուն դեմքերից մեկը։ Ալ-Սիջիստանին իր մտածելակերպով ու գիտելիքների հարստությամբ գերազանցում էր իր սերնդակիցներին։ Նա հատկապես հետաքրքրված էր անտիկ փիլիսոփայությամբ ու նրա թափանցմամբ իսլամական աշխարհ։ Նա նաև իր շուրջն էր համախմբել իր ընկերներին՝ կրոնական և էթնիկ տարբեր խմբերի պատկանող փիլիսոփաների, գիտնականների ու գրականագետների։ Նրանք հատուկ հավաքների (մաջալիս) ժամանակ բաց ու քննադատական տեսակետներ ու կարծիքներ էին հայտնում փիլիսոփայությանը, կրոնին, լեզվին ու գիտությանը առնչվող տարբեր խնդիրների վերաբերյալ։ Ալ-Սիջիստանին մահացավ 1000 թվականին (391 ա.հ.)։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Սիջիստանիի աշխատությունները մեր օրեր են հասել ոչ այնքան մեծ քանակությամբ։ Նրա կարևորագույն գործերից է «Սիվան ալ-Հիքմա»-ն, որից միայն հատվածներ են պահպանվել։ Հույն և իսլամական փիլիսոփաների անեկդոտների ու աֆորիզմների այս հավաքածուի վերագրմանը ալ-Սիջիստանիին առարկում է Վ. ալ-Քադին, սակայն Ջոել Կրամերը հավատում է, որ այս աշխատությունը գալիս է ալ-Սիջիստանիի դպրոցից և հիմնված է դասարանական տեքստերի և տետրերի վրա։ «Սիվան ալ-Հիքմայի» հավելվածում ալ-Սիջիստանին կարճ նկարագրություններ է գրում առաջին շարժիչի, երկնոլորտի հինգերորդ հատկանիշի, մարդկային տեսակի յուրահատուկ կատարելության, գոյության սկզբունքների, երազահանության և տրամաբանության մասին։ Ինչպես Սոկրատեսը, ալ-Սիջիստանին բանավոր ուսուցումը գերադասում էր գրավորից։ Նրա փիլիսոփայական գաղափարների ու ուսմունքների վերաբերյալ մեծ ինֆորմացիա է թողել իր աշակերտ Աբու Հայյան ալ-Թավհիդին։ Ալ-Թահվիդին դրանք գրի է առել իր «Ալ-Մուքաբասաթ»(«Զրույց») և «al-Imta' wa-al-mu'anasa»(«Հաճույքի և զվարճանքի գիրք») աշխատանքներում, որոնք մինչ օրս մնում են ալ-Սիջիստանիի կյանքի և գաղափարների մասին ինֆորմացիայի հիմնական աղբյուր[5]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kraemer, Joel L. (1986), Philosophy in the Renaissance of Islam: Abū Sulaymān Al-Sijistānī and His Circle, Brill Publishers, ISBN 90-04-07258-6

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Joel L. Kraemer, Philosophy in the Renaissance of Islam : Abû Sulaymân al-Sijistânî and His Circle, coll. Studies in Islamic culture and history series 8, Leyde; E. J. Brill, 1969.
  • Joel L. Kraemer, Humanism in the Renaissance of Islam : The Cultural Revival During the Buyid Age, Leyde, E. J. Brill, 1992.
  • Fehmi Jadaane, « La philosophie de Sijistânî », Studia Islamica 33, 1971, p. 67-95.
  • Wadad al-Qadi, « Kitâb Ṣiwân al-ḥikma. Structure, Composition, Authorship and Sources », Der Islam (Hambourg), vol. 58, n° 1, 1981, p. 87-124.
  • Hans Daiber, « Der Ṣiwân al-ḥikma und Abû Sulaimân al-Manṭiqî as-Siğistânî in der Forschung », Arabica 31, 1984, p. 36-68.
  • Frank Griffel et Klaus Hachmeier, « Prophets as Physicians of the Souls : A Dispute About the Relationship Between Reason and Revelation Reported by al-Tawḥîdî in His Book of Delightful and Intimate Conversations (Kitâb al-imtâ' wa-l-mu'ânasa) », Mélanges de l'Université Saint-Joseph (Beyrouth), vol. 63, 2010-11, p. 223-257.
  • Frank Griffel, « On the Character, Content, and Authorship of Itman Tatimmat Ṣiwân al-ḥikma, and the Identity of the Author of Muntakhab Ṣiwân al-ḥikma », The Journal of the American Oriental Society, janvier 2013.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 الفارابي (unspecified title) (արաբ.) / ع. ب. مخلوفدار النشر سوي, 2007. — P. 15. — 239 p. — ISBN 978-2-02-048161-8
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://archive.org/details/galerikitabkuningfiles2/book1/mode/2up — P. 11.
  3. 3,0 3,1 3,2 various authors Encyclopedia of Medieval Philosophy / H. LagerlundSpringer, Dordrecht, 2011. — P. 17. — doi:10.1007/978-1-4020-9729-4
  4. الفارابي (unspecified title) (արաբ.) / ع. ب. مخلوفدار النشر سوي, 2007. — P. 16. — 239 p. — ISBN 978-2-02-048161-8
  5. Al-Sijistani, Abu Sulayman Muhammad, in Edward Craig (ed, 1998), Routledge Encyclopedia of Philosophy vol. 8. ISBN 0-415-18713-3.