Աբու-լ-Ֆիդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբու-լ-Ֆիդա Իսմայիլ իբն Ալի (1273–1332), արաբ պատմիչ և աշխարհագրագետ, պետական գործիչ։

Կազմել է «Համառոտ պատմություն մարդկային ցեղի» ժողովածուն, որտեղ նկարագրված դեպքերը ավարտվում են 1329 թվականով։ Որպես մասնակից՝ տեղեկություններ է հաղորդում Կիլիկիայի Հայկական թագավորության դեմ մամլուքյան արշավանքների մասին։

Գրականություն[խմբագրել]

  • Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին, կազմ. Հ. Նալբանդյան, Ե., 1965
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png