Աբուլ Ղարաթ Թալայի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբուլ Ղարաթ Թալայի
Ծնվել է1102
Վախճանվել էսեպտեմբեր 1161[1]
Վախճանի վայրԿահիրե, Ֆաթիմիդների խալիֆայություն
Մասնագիտությունբանաստեղծ
Ազգությունհայ
ԶավակներՌուզիկ իբն Թալաի[1]

Աբուլ Ղարաթ Թալայի իբն Ռուզզիք, մականունը՝ Մելիք ալ–Սալիհ (արաբ․՝ طلائع ﺑﻦ ﺭﺯﻳﻚ‎‎, ամբողջական անունը բոլոր տիտղոսներով՝ Աբուլ Ղարաթ Ֆարիս ալ-Մուսլիմ ալ-Մալիք ալ Սալիհ Թալայի իբն Ռուզզիք ալ-Ղասանի ալ Արմանի, 1102 - սեպտեմբեր 1161[1], Կահիրե, Ֆաթիմիդների խալիֆայություն), արաբ բանաստեղծ և Ֆաթիմյան խալիֆայության ռազմական ու պետական գործիչ, ծագումով հայ։

Եղել է Եգիպտոսի Մունիեթ–Բեն (Մինիա) նահանգի կառավարիչը։ 1154 թ.-ին գրավել է Կահիրեն, դարձել երկրի բացարձակ տերը՝ վեզիրը։ Նրա անվան հետ են կապված մի շարք կառույցներ, այդ թվում Բաբ–Զավիլայի մզկիթը (Կահիրեի մոտ)։ 1161 թվականին առեղծվածային հանգամանքներում սպանվել է, որից հետո վեզիրի պաշտոնում նրան փոխարինել է իր որդին՝ Ռուզզիք իբն Թալային։ Ուսումնասիրողներից շատերի կարծիքով Աբուլ Ղարաթ Թալային եղել է Ֆաթիմյան խալիֆայության վերջին հզոր վեզիրը, ում կառավարման օրոք պետության ներսում վերահաստատվել է կայունությունը, խալիֆայությունը հաջողությամբ հետամուտ է եղել իր շահերին միջերկրածովյան տարածաշրջանի արևելյան հատվածում և կարողացել է ընդարձակել իր տիրապետության տակ գտնվող տարածքները։ Թիերի Բիանկիսը նրան բնորոշել է որպես Ֆաթիմյան պատմության վերջին մեծ ղեկավարի, ով ձգտել է վերակերտել հզոր Եգիպտոս, որն ի զորու կլիներ առաջ տանելու իր ինքնուրույն արտաքին քաղաքականությունը[2]։

Աբուլ Ղարաթ Թալայիի բանաստեղծություններից պահպանվել են միայն հատվածներ։ Հավաքել է նաև Իմամ Ալիի մասին զրույցները («Համառներին ընդդիմախոսելու հենարան»)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իպն Խալլիքան, Վեֆայաթ Էլ–Սայան, թրգմ. Գ. Մըսրլյան, Գահիրե, 1935
  • Մըսրլյան Գ., Ականավոր հայեր Եգիպտոսի մեջ, Գահիրե, 1947
  • Մամուր–Ֆաթիմի Գ., Միջնադարյան մի հայազգի զորավարի ու բանաստեղծի մասին, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1956, № 5
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 45
Նախորդող:
Abbas ibn Abi al-Futuh
Ֆաթիմյան խալիֆայության վիզիր
1154–1161
Հաջորդող:
Ruzzik ibn Tala'i