Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցու երիտասարդաց միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցու երիտասարդաց միությունը ստեղծվել է 2004 թվականին մի խումբ աբովյանաբնակ երիտասարդների նախաձեռնության արդյունքում։ Այն հանդիսանում է կամավոր միություն։

Նպատակը և կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միության նպատակն է հանդիսանում Աբովյանի բնակիչներին լայնորեն տեղեկացնել հայ առաքելական եկեղեցու ծեսերի, եկեղեցու խորհրդի ու կրոնական կյանքին առնչվող այլ հարցերի մասին։ Միությունն ունի կանոնադրություն։

Միության կառուցվածքը հետևյալն է. ատենապետ, փոխատենապետ, խորհուրդ, ժողով, ատենադպիր, ֆինանսական պատասխանատու, հոգևոր խորհրդատու(ներ)։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդամակցել կարող են ՀՀ՝ 14 տարին լրացած քաղաքացիները, ովքեր կանոնավոր կերպով հաճախում են եկեղեցի։ Անդամակցությունը կամավոր է։ 14-18 տարեկան անչափահաս կամ ոչ լիարժեք գործունակ քաղաքացիները կարող են անդամակցել՝ դիմում ներկայացնելով միության ատենադպրին։

Անդամների կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

14-35 տարեկան անդամները համարվում են անդամներ, իսկ 35 տարեկանից բարձր՝ պատվավոր։ Պատվավոր անդամները չեն կարող մասնակցել որոշ նախաձեռնությունների։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]