Աբխազական իշխանություն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբխազական իշխանություն, միջնադարյան ֆեոդալական պետություն Անդրկովկասի արևմտյան մասում: Փաստացի անկախ 1462 թվականից Իմերեթից անվանապես վասալությունը պահպանելով և կոչվելով Աբխազական միավարություն: Պաշտոնապես անկախանում է 1491 թվականից, երբ Գուրիայի, Սվանեթի և Մեգրելիայի հետ դուրս է գալիս Իմերեթյան թագավորության կազմից: Մինչև 1810 թվականը լինում է Օսմանյան կայսրության վասալը, հետո՝ Ռուսական: Իշխում է Ճաճբաների հարստությունը: