Աբիեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աբիյեկից)
Քաղաք
Աբիեք
պարս.՝ آبیک
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՂազվին
ՇահրեստանԱբիեք
Բնակչություն60 107 մարդ (2016)[1]
Աբիեք (Իրան)##
Աբիեք (Իրան)

Աբիեք (պարս.՝ آبیک) քաղաք Իրանի հյուսիսում-արևմուտքում՝ Ղազվին օսթանում։ Հանդիսանում է Աբիեք շահրեստանի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 60 107 մարդ (2016)[1]։

Գնտվում է Ղազվին օսթանի արևելյան մասում` Ղազվին քաղաքից մոտ 51 կմ հարավ-արևելք, Քարաջ-Ղազվին ավտոճանապարհի վրա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 60 107 մարդ, որոնք կազմում էին 18 520 տնտեսություն։ Քաղաքը բնակչությամբ Ղազվին օսթանի հինգերորդ ամենախոշոր քաղաքն է Ղազվինից, Ալվանդից, Մոհամմադիեից և Թաքեստանից հետո[2]։ Աբիեքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 25 630[3] 32 843[3] 47 233[4] 55 779[5] 60 107[6]

Բնակիչները հիմնականում իրանական ադրբեջանցիներ են, կան նաև իրանական թաթեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. «IRAN: Qazvin» (անգլերեն).
  3. 3,0 3,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  4. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. նոյեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբիեք» հոդվածին։