Աբիետինաթթու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբիետինաթթու

Աբիետինաթթու, C20H3002, օրգանական թթու։ Հալման ջերմաստիճանը՝ 172°C–175°C, եռմանը՝ 248°C–250°C։ Լուծվում է օրգանական լուծիչներում։ Ջրում չի լուծվում։ Բևեկնախեժի բաղադրիչ մասն է։ Ստացվում է բևեկնախեժը սառցային քացախաթթվի հետ տաքացնելով և անջատված բյուրեղները բազմակի վերաբյուրեղացնելով։

Հեշտությամբ օքսիդանում է, ռեակցիայի մեջ է մտնում ծծմբական (սուլֆացում) և ազոտական (նիտրացում) թթուների հետ, մասնակցում դիենային սինթեզին։ Աբիետինաթթուն հիմքերի հետ առաջացնում է աղեր, որոնցից ալկալիական մետաղների աղերն ունեն լվացող հատկություն, օգտագործվում են օճառ և լաքեր պատրաստելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png