Աբիգ Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբիգ Ավագյան
Abig avagyan.jpg
(արձակագիր)
ԱԱՀ՝ Աբիգ Ավագյան
Ծննդյան օր՝ սեպտեմբերի 14, 1919
Ծննդավայր՝ Թեհրան (Իրան)
Վախճանի օր՝ հունվարի 25, 1983
Վախճանի վայր՝ Երևան (Հայաստան)

Աբիգ Ավագյան (1919, սեպտեմբերի 14 - 1983, հունվարի 25), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949-ից։

Ծնվել է Թեհրանում (Իրան)։ Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական, պարսկական, ֆրանսիական դպրոցներում և ամերիկյան քոլեջում։

1939-ին զորակոչվել է բանակ և որպես ռազմական օդաչու ծառայել մինչև 1941-ը։ 1946-ին ներգաղթել է Հայաստան։ 1957-ին ավարտել է ԽՍՀՄ գրողների միության առընթեր գրական բարձրագույն դասընթացները (Մոսկվա)։ 1959-83-ին որպես խորհրդական աշխատել է Հայաստանի գրողների միությունում։

Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքով լույս է տեսել ռուսերեն։

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Մահացել է Երևանում։[1]

Ա. Ավագյանի երկերի մատենագրություն [խմբագրել]

  • Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1950, 120 էջ։
  • Վաղը (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1951, 236 էջ։
  • Շիկացած հող (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1955, 468 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1958, 158 էջ։
  • Նազելի Դալարյան (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1959, 268 էջ։
  • Բենդ գյուղի վերջին բնակիչը (երկու պատմվածք), Երևան, Հայպետհրատ, 1962, 43 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1962, 200 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, «Հայաստան», 1965, 188 էջ։
  • Հարավային տենդ, Երևան, «Հայաստան», 1971, 180 էջ։
  • Եղել է, չի եղել (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1973, 100 էջ։
  • Հարված (վիպակ և պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1978, 408 էջ։
  • Մարդը անապատում (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1981, 60 էջ։
  • Վերջին հանգրվան (պատմվածքներ, վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1982, 584 էջ։
  • Հարավային տենդ, (Պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 2002, 156 էջ։

Արտաքին հղումներ [խմբագրել]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 55-56։