Աբդ ալ-Ազիզ իբն Հաթիմ ալ-Բահիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աբդ ալ-Ազիզից)
Աբդ ալ-Ազիզ իբն Հաթիմ ալ-Բահիլի
Արմինիայի ոստիկան
706 - 709
Դվինի ամիրապետ
 
Ծննդյան օր մոտ 630
Ծննդավայր Դվին, Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան
Վախճանի օր անհայտ[1]

Աբդ ալ-Ազիզ (մոտ 630, Դվին, Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան - անհայտ[1]), Արմինիայի արաբ ոստիկան (706-709)՝ Վալիդ խալիֆայի օրոք։ Նախորդի՝ Աբդուլլահի վայրագությունները մեղմելու նպատակով ետ կանչեց 703 թվականի ապստամբությունից հետո Հայաստանից հեռացած Սմբատ Բյուրատյան Բագրատունուն և հայ նախարարներին։ Վերադարձրեց նրանց կալվածքները։ Վերաշինեց Դվինի պարիսպները։

Դվինի գրավումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդլազիզը ծնվել է մոտ 630 թվականին Դվին քաղաքում։ 642 թվականին, երբ նա 12 տարեկան էր, արաբները պաշարում են Դվինը, բայց չեն կարողանում այն գրավել։ Աբդլազիզը գիշերն անց, պարսպի նեղ անցքերից վերև մագլցելով պահակներին բղավում է թե քաղաքը գրավված է։ Պահակները փախչում են, իսկ արաբները գրավում են Դվինը։ Տարիներ անց՝ 706-709 թվականներին Աբլազիզը դառնում է Հայաստանի ոստիկան և բարեհաճ գտնվում հայերի հանդեպ։ Նա նորոգում և ավելի է ամրացնում Դվինի պարիսպները, ասելով թե ինքն է եղել դրանց կործանման պատճառը, ինքն էլ շինում է[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Հայոց Պատմություն», Միքայել Չամչյան, Հատոր Բ, էջ 381, 402
  3. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 12

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 12
  • «Հայոց Պատմություն», Միքայել Չամչյան, Հատոր Բ, էջ 381, 402
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 19