Աբբոթ Լիման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբբոթ Լիման
անգլ.՝ Lyman J. Abbott‎
Ծնվել էդեկտեմբերի 18, 1835(1835-12-18)[1][2]
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Մասսաչուսեթս, Ռոքսբերի
Վախճանվել էհոկտեմբերի 22, 1922(1922-10-22)[1] (86 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանWoodlawn Cemetery[3]
Մասնագիտությունկրոնական գործիչ, լրագրող
ԱզգությունԱմերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան
ԱշխատավայրՕութլուք[2], Փլիմութ եկեղեցի[2] և Լոուել ինստիտուտ[2]
Պարգևներ
ԶավակներԼորենս Ֆրեյսեր էբոթ
ԱզգականներWillis J. Abbot? և John Stevens Cabot Abbott?[2]
Изображение автографа
 Lyman Abbott Վիքիպահեստում

Աբբոթ Լիման (անգլ.՝ Lyman Abbott) (դեկտեմբերի 18, 1835(1835-12-18)[1][2], Ռոքսբերի, Բոստոն, ԱՄՆ[2] - հոկտեմբերի 22, 1922(1922-10-22)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան կրոնական գործիչ և լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1853-1869 թվականներին ամերիկյան մի շարք եկեղեցիներում ծառայել է որպես բողոքական քահանա։ 1876 թվականից Հենրի Բիչերի հետ խմբագրել էր «Քրիստիան Յունիոն» (Christian Union) ամսագիրը (1893 թվականից՝ «Քրիստիան աութլուք» (Christian Outlook): 1888 թվականից՝ Բիչերի մահից հետո, դարձել է Պլիմուտի կոնգլեգացիոնալիստական եկեղեցու քահանա Բրուքլինում։ Իր փիլիսոփայությունը տեղ է գտել «Քրիստոնեության զարգացում» (The Evolution of Christianity, 1892) և «Քրիստոնեությունը և հասարակական խնդիրները» (Christianity and Social Problems, 1896) աշխատություններում։

Պարբերականներում 1894-1896 թվականներին բազմաթիվ հոդվածներ է նվիրել Հայկական հարցի լուսաբանմանը։ Այդ տարիներին իր քարոզներում Աբբոթը բազմիցս անդրադարձել է Օսմանյան կայսրության հայ բնակչության ջարդերին ու կոտորածներին։ Նա գտնում էր, որ 1894-1896 թվականների հայերի կոտորածները մոլեռանդ ամբոխի հատուկենտ քայլեր չեն, այլ սուլթանական կառավարության կողմից իրականացվող հայատյաց քաղաքականության հետևանք։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբբոթ Լիման» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։