Աբբաս Միրզա Շարիֆզադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աբբաս Շարիֆզադեից)
Աբբաս Միրզա Շարիֆզադե
ադրբ.՝ Abbas Mirzə Şərifzadə
Ծնվել էմարտի 22, 1893(1893-03-22)
ԾննդավայրՇամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 16, 1938(1938-11-16) (45 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ադրբեջան,  Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Գործունեության տարիներ1908–1938
Մասնագիտացումկինոռեժիսոր, թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան և թատերական ռեժիսոր
ԱմուսինՄարզիա Դավուդովա
Պարգևներ
Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ
IMDbID ID 2151583
abbasmirzasharifzade.info

Աբբաս Միրզե Շարիֆզադե (ադրբ.՝ Abbas Mirzə Şərifzadə, մարտի 22, 1893(1893-03-22), Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 16, 1938(1938-11-16), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի խորհրդային դերասան և ռեժիսոր, Ադրբեջանի ԽՍՀ վաստակավոր արտիստ (1935

Բեմ է բարձրացել 1908 թվականին, խաղացել «Սաֆա» մշակութա-լուսավորական ընկերության, Հաջիբեկով եղբայրների օպերային թատերախմբերում, 1920 թվականից՝ Բաքվի Ազիզբեկովի անվան թատրոնում։ Շարիֆզադեին բնորոշ էին հերոսառոմանտիկական դերերը։ Լավագույններից են՝ Այդըն, Օկտայ, Էլխան, Այվազ (Ջաբարլիի «Այդըն», «Օկտայ Էլօղլի», «Հրո հարսը», «1905 թվականին»), Սիյավուշ (Ջավիդի «Սիյավուշ»), Կաջար (Ա․ Հախվերդովի «Աղա Մահամմադ շահ Կաջար»), Նադիր շահ (Նարիմանովի «Նադիր շահ»), Գուլաբ (Ջանանի «Շահնամե»), Օթելլո, Համլետ, Մակբեթ (Շեքսպիրի «Օթելլո», «Համլետ», «Մակբեթ»), Կարլ Մոոր (Շիլլերի «Ավազակներ»)։ 1915 թվականից նկարահանվել է կինոյում, զբաղվել ռեժիսորությամբ թատրոնում և կինոյում։ Անձնական կապեր է ունեցել հայ դերասանների հետ[1]։

Առաջին հերթին նա հայտնի էր որպես ողբերգակ դերասան։ Շարիֆզադեի արվեստի գագաթնակետն են համարվում Ուիլյամ Շեքսպիրի՝ նրա կողմից ստեղծված ողբերգական կերպարները։ Շարիֆզադեն մեծ դեր է խաղացել Ադրբեջանական դրամատիկական թատրոնի պատմության մեջ։ Նա եղել է Ադրբեջանական պետական օպերայի թատրոնի ռեժիսոր (1926 թվականից)։

Դառնալով ստալինյան բռնաճնշումների զոհ՝ 1937 թվականի դեկտեմբերին Շարիֆզադեն ձերբակալվել է կեղծ մեղադրանքով և գրեթե մեկ տարի անց՝ հարցաքննություններից և կտտանքներից հետո, գնդակահարվել։ Նրա անունը հետմահու վերականգնվել է 1955 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբբաս Միրզա Շարիֆզադեն ծնվել է 1893 թվականի հունվարի 9 (22)-ին[2][3] Շամախիում աշխարհիկ ուսուցիչ Միրզա Աբդուլ Ռասուլի և Մելեկ Նիսայի ընտանիքում[4]։ Աբբաս Միրզայի մայրը՝ Մելեկ Նիսան շուտ է մահացել, և Աբդուլ Ռասուլը երկրորդ անգամ է ամուսնացել Ֆարրուխբեգիմի հետ[3]։ Աբբաս Միրզա Շարիֆզադեի հայրը՝ Միրզա Աբդուլ Ռասուլը դասավանդում էր ադրբեջանական բանաստեղծ Սեիդ Ազիմ Շիրվանիի «Ուսուլի-ջադիդ» դպրոցում[2], ում հետ միասին նա բացել է այդ դպրոցը[4]։ Բացի այդ, Միրզա Աբդուլ Ռասուլը նաև հետաքրքրվում էր թատրոնով[2]։

1895 թվականին Շարիֆզադեի ընտանիքը Շամախիից տեղափոխվել է Բաքու[2]։ Շարիֆզադե ընտանիքին Բաքու տեղափոխվել ստիպեց Շամախիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը[4]։ 1903 թվականի սեպտեմբերի 21-ին ընդունվել է երկրորդ մուսուլմանա-ռուսական դպրոց, որն ավարտել է 1906 թվականին[5]։ 1906 թվականի սեպտեմբերի 2-ին Բաքվում Աբասմիրզա Ռասուլ օգլի Շարիֆզադեն ընդունվել է Բաքվի Ալեքսանդր III անվան առաջին տղամարդկանց ճեմարանի նախապատրաստական դասարանը։ 1907-1908 ուսումնական տարում աշակերտ Աբասմիրզա Շարիֆովը հաշվառվում էր Ալեքսանդր III անվան տղամարդկանց ճեմարանում[6]։ Սակայն, հիվանդանալով, ստիպված էր թողնել ուսումն անավարտ[2]։

Աբբաս Միրզա Շարիֆզադեի քեռին՝ Միրզա Մամեդ Տագին՝ մոտիկ լինելով թատերական աշխարհին, Շարիֆզադեի մոտ առաջին անգամ ոգևորություն է արթնացրել բեմի նկատմամբ[2]։ Այսպես, Բաքվում Աբբաս Միրզան 9 տարեկանում առաջին անգամ բեմ է դուրս եկել ներկայացման ժամանակ, որը բեմադրել է Միրզա Մամեդ Տագին՝ աղջկա դեր տանելով։ Չնայած նրան, որ վախեցած Աբբաս-Միրզան փախել է բեմից մոր գիրկը, հետագայում Շարիֆզադեն այդ դերը համարում էր իր առաջին բեմական փորձը[4]։

Թատրոնում և կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործական ուղու սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ լինելով դպրոցական, Շարիֆզադեն մասնակցել է սիրողական թատերական ներկայացումներին[7]։ 1908 թվականից՝ խաղալով պրոֆեսիոնալ բեմի վրա, ընդմիշտ իր կյանքը կապում է թատրոնի հետ։ Առաջին անգամ բեմի վրա նա խաղացել է համր աղջկա դեր Ժան Բատիստ Մոլիերի «Երևակայական հիվանդ» ներկայացման մեջ[8], որը բեմադրվել է Բաքվում[9]։ 1909 թվականի ապրիլի 24-ին Բալախանի խմբակում Շամսադին Սամիի «Գյավեի-ախնեգյար» («Դարբին Գևե») դրամայում Շարիֆզադեն խաղացել է Ռուստամի՝ Գյավեի որդու դերը։ Նույն թվականի սեպտեմբերին վարժարանի երրորդ դասարան տեղափոխվելու պահին Շարիֆզադեն հիվանդանում է և թողնում դպրոցը[3]։ 1909 թվականի նոյեմբերի 4-ին Մուհամեդ Էխսանի «Ջևդետ-բեյ» դրամայում Շակիբի դերի կատարման համար Աբբաս Միրզա Շարիֆզադեի անունը առաջին անգամ հիշատակվել էր Բաքվի «Կասպիյ» թերթի գրախոսության մեջ, դերասանը գովասանքի էր արժանացել[3]։

Անցնում է ոչ այդան շատ ժամանակ, և Շարիֆզադեն հայտնիություն է ձեռք բերում որպես Հուսեյն Արաբլինսկու աշակերտ և հետնորդ, ով համարվում էր ադրբեջանական պրոֆեսիոնալ թատերական արվեստի հիմնադիր։ Արաբլինսկին մեծ ազդեցություն է ունեցել Շարիֆզադեի ստեղծագործության վրա[10]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՍՀ գլխավոր խմբագրություն, Հայկական սովետական հանրագիտարան, հ. 8 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Երևան, «Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն», 1982, էջ 468 — 720 էջ. — 100 000 հատ։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Шәрифзадә // Азербайджанская советская энциклопедия / Под ред. Дж. Кулиева. — Б.: Главная редакция Азербайджанской советской энциклопедии, 1987. — Т. X. — С. 514-515.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Мәммәдли, 1985, էջ 236
  4. 4,0 4,1 4,2 4,3 Алиева С. Памяти актёра // Зеркало : газета. — 20 марта 2013. — С. 8.
  5. Мәммәдли, 1985, էջ 7
  6. Мәммәдли, 1985, էջ 9
  7. Шәрифзадә // Азербайджанская советская энциклопедия / Под ред. Дж. Кулиева. - Б.: Главная редакция Азербайджанской советской энциклопедии, 1987. - Т. X. - С. 514-515
  8. Шарифзаде // Большая советская энциклопедия. - М.
  9. Рахманзаде, 1990, էջ 72
  10. Шарифзаде // Большая советская энциклопедия. - М.: Советская энциклопедия
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 468