Աբաս եպիսկոպոսապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբաս (այլ կիրառումներ)
Աբաս եպիսկոպոսապետ
Կառավարում
Տիտղոս Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողայ
Ժամանակամիջոց 552 - 596
Անձնական տվյալներ
 
Հայրենիքի կողմից Աղվանք

Աբաս (անհայտ[1][2], Մեծիրանք, Արցախ, Մեծ Հայք - 596[1][2]), Պարտավի եպիսկոպոսը, Աղվանքի կաթողիկոս 552-596 թվականներին։ Կրել է «Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողայ» տիտղոսը։ Պարսից Սասանյան արքունիքի հովանավորությամբ առանձնացել է Հայոց մայր եկեղեցուց և աթոռանիստը Չողայից տեղափոխել և հիմնվել է Պարտավ քաղաքում։ X դարի վրացի մատենագիր Արսեն Սափառելին Աբասին հիշատակում է իբրև «Կաթողիկոս Հերեթի» (Աղվանքի)։ Նրան են ենթարկվել ութ եպիսկոպոսական թեմեր։ Սակայն Աբասն ընդունել է հայ եկեղեցու առաջնությունը (Աղվանքի կաթողիկոսներին ձեռնադրում էին Հայոց կաթողիկոսները), պայքարել Բյուզանդիայից պարտադրվող քաղկեդոնականության (երկաբնակության) դեմ՝ վայելելով Բյուզանդիայի հակառակորդ Սասանյան արքունիքի հովանավորությունը[3]։ Աբասին է ուղղված Երուսաղեմի Հովհաննես եպիսկոպոսի թուղթը, որով հրավիրում է նրան քաղկեդոնական դավանանքին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1. — էջ 9.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 8.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ., Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 2
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 15