Աբադե
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աբադեն (պարսկերեն՝ آباده) քաղաք է Իրանի Ֆարս նահանգում, որը գտնվում է ծովի մակարդակից 1,890 մ բարձրության վրա, Սպահանի և Շիրազի միջև գտնվող մի բերրի տարածքում, հեռավորությամբ՝ 230 կմ նախորդից և 270 կմ վերջինից: Բնակչությունն է 59,241 (2007), որը 45% աճ է ցույց տվել 1985-ից մինչ 2005 թ.: Քաղաքը Աբադե վարչաշրջանի շրջկենտրոնն է:
Աբադեն Աբադեհ-Էղլիդ շրջանի ամենամեծ քաղաքն է, որը հանրահայտ է փայտի քանդակագործությամբ, որոնք կատարվում են տանձի եւ տուփի ծառի փայտերով: Այնտեղ արտադրվում է Քնջութի ձեթ, հնդյուղի ձեթ, հացահատիկներ և տարբեր մրգեր:
Տարածքը հայտնի է իր Աբադե գորգերով: