Աարոն Կոպլենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աարոն Կոպլենդ

Կոպլենդ (Copland) Աարոն (1900 - 1990), ամերիկացի կոմպոզիտոր։

Սովորել է Նյու Յորքում (1917—21) և Փարիզում (1921—24)։ Կազմակերպել է, այսպես կոչված, «Կոպլենդ սեշնս» համերգների շարք (1928—31), գլխավորել ամերիկյան կոմպոզիտորների լիգան և միոթյունը։ Որպես դաշնակահար և դիրիժոր հանդես է եկել Եվրոպայի և Լատինական Ամերիկայի երկրներում։ Սկզբնական երկերում հարել է Ի. Ֆ. Ստրավինսկու նեոկլասիցիզմի դպրոցին, ապա դիմել է ջազային ռիթմերի, ավելի ուշ՝ 12-տոնային համակարգին։ Գրել է օպերա («Քնքուշ հող», 1954), բալետներ («Ռոդեո», 1942, «Ապալաչյան գարուն», 1944), 3 սիմֆոնիա, այլ ստեղծագործություններ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png