Աարոն Բեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աարոն Բեկ (ծնվ. 18 հուլիսի 1921 թ.) ամերիկյան հոգեբույժ, Փենսիլվանիայի համալսարանի հոգեբուժության դեպարտամենտի պատվավոր պրոֆեսոր։ Կոգնիտիվ թերապիայի հիմնադիրն է [1]։ Ալբերթ Էլլիսի հետ միասին համարվում է հոգեթերապիայում կոգնիտիվ-վարքային մոտեցման հիմնադիրը։ Cognitive Therapy and Research, Journal of Cognitive Psychotherapy ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ է։

Կենսագրությունը[խմբագրել]

Աարոն Բեկը ծնվել է Պրովիդեսում (Ռոդ Այլենդ, ԱՄՆ)` ռուսաստանից գաղթած հրեաների ընտանիքում:

Բեկը բժշկության դոկտորի կոչում է ստացել 1946 թ. Յելի համալսարանի Բժշկության դպրոցում: 1946-1948 թվականներին նա անցել է ախտաբանության գծով ինտերնատուրա և օրդինատուրա Ռոդ-Այլենդի հիվանդանոցում, այնուհետև նևրոլոգիայի և հոգեբուժության գծով Ֆրեմինգեմի, Մասաչուսետս նահանգ, Վետերանների ադմինիստրացիայի հիվանդանոցում:

Բեկը հոգեբուժության դիպլոմ ստացավ 1953 թվականից Հոգեբուժության և նևրոլոգիայի ամերիկյան դեպարտամենտում, իսկ 1958 թվականին ավարտեց Ֆիլադելֆիայի հոգեվերլուծական ինստիտուտը: Նա արժանացել է հոգեբուժության ոլորտում հետազոտությունների համար Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի պարգևի, ինչպես նաև Կետելի անվան պարգևի Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայից:

1954 թվականից Բեկն աշխատում է Պենսիլվանիայի համալսարանի բժշկության դպրոցի ֆակուլտետում, որտեղ զբաղեցրել է հոգեբուժության պրոֆեսորի և Կոգնիտիվ թերապիայի կենտրոնի տնօրենի պաշտոնը, որում նրան փոխարինեց իր աղջիկը` փիլիսոփայության դոկտոր, հայտնի հոգեթերապևտ Ջուդիթ Բեկը։

Գործունեություն[խմբագրել]

Բեկը ուսում է ստացել և սկսել է աշխատել ավանդական հոգեվերլուծության ոլորտում։ Սակայն շուտով հիասթափվելով վերջինիս դժվարության և վերացականության պատճառով։ Բացի այդ, հոգեվերլուծական հայեցակարգերի հիմնավորվածության ստուգման նրա սեփական հետազոտությունները չէին հաստատում տեսությունների ճշմարտացիությունը[2]։

Բեկը դրդում էր իր այցելուներին ուշադրությունը կենտրոնացնել այսպես կոչված “ավտոմատիկ մտքերի” վրա, ինչը հանգեցրեց դեպրեսիայի, տագնապի, ֆոբիաների և օբսեսիվ-կոմպուլսիվ նևրոզի վերաբերյալ պատկերացումների վերանայմանը որպես կոգնիտիվ աղճատումներ։ Նա նաև մշակել է հնարների շարք, ուղղված այցելուների սխալական մտածողության շտկմանը նևրոզի վերացման նպատակով։

Միևնույն ժամանակ, Բեկը հրապուրվեց նոր և բուռն կերպով զարգացող վարքաբանական թերապիայով, որը նա մանրամասնորեն ուսումնասիրեց և կիրառեց իր պրակտիկայում։ Սեփական փորձով նա համոզվեց վարքաբանական տեխնիկաների արդյունավետության մեջ, սակայն ոչ այն պատճառներով, որոնց մասին խոսում էին վարքաբանական հոգեթերապիայի կողմնակիցները։ Այդ տեխնիկաների արդյունավետությունը, Բեկի կարծիքով, բացատրվում էր այցելուների մոտ առաջ եկող դիրքորոշումների կամ կոգնիցիաների փոփոխություններով։ Այսպիսով, Բեկը համարում էր վարքաբանական թերապիան սահմանափակ, որի կողմնակիցները հակված էին անտեսելու այցելուի պատկերացումները սեփական անձի, հոգեթերապևտի և հենց թերապիայի մասին։ Դրա հետ մեկտեղ, վարքաբանական թերապիային բնորոշ այցելուի մասին օբյեկտիվ ինֆորմացիա ստանալու, բուժման գործընթացը սիստեմատիկորեն պլանավորելու, ինչպես նաև վարքաբանական փոփոխությունների քանակական գնահատման վրա շեշտադրումը մեծ ազդեցություն ունեցավ Բեկի վրա բուժման սեփական մոտեցում ստեղծելու ընթացքում։

Կային կոգնիտիվ թերապիայի ստեղծման նաև այլ նախադրյալներ։ Բեկը գնահատում էր նեոֆրեյդիստների՝ մասնավորապես Հորնիի, Ադլերի և Սալիվանի աշխատանքները, որոնք նկատելի դեր խաղացին տեսության ստեղծման սկզբնական փուլում և աջակցում էին նրան դասական հոգեվերլուծության հետ հակադրման գործում։ Կոգնիտիվ թերապիայի զարգացման ընթացքում իրենց ազդեցությունը ունեցան այնպիսի հետազոտողներ, ինչպիսիք են Ջորջ Քելլին, Ռիչարդ Լազարուսը, Ալբերտ Բանդուրան և Ուոլտեր Միշելը։

Հիմնական աշխատանքները[խմբագրել]

  • Beck, A.T.. The Diagnosis and Management of Depression. University of Pennsylvania Press, 1967. – ISBN 0-8122-7674-4
  • Beck, A.T., Depression: Causes and Treatment. University of Pennsylvania Press, 1972. – ISBN 978-0-8122-7652-7
  • Beck, A.T., Cognitive Therapy and the Emotional Disorders. Intl Universities Press, 1975. – ISBN 0-8236-0990-1
  • Beck, A. T. Love Is Never Enough: How Couples Can Overcome Misunderstandings, Resolve Conflicts, and Solve Relationship Problems Through Cognitive Therapy. Harper Paperbacks, 1989. ISBN 978-0-06-091604-6
  • Beck, A.T., Rush, A.J., Shaw, B.F., Emery, G., Cognitive Therapy of Depression. The Guilford Press, 1979. – ISBN 0-89862-000-7
  • Scott, J., Williams, J.M., Beck, A.T., Cognitive Therapy in Clinical Practice: An Illustrative Casebook. Routledge, 1989. – ISBN 0-415-00518-3
  • Alford, B.A., Beck, A.T., The Integrative Power of Cognitive Therapy. The Guilford Press, 1998. – ISBN 1-57230-396-4
  • Beck, A.T., Prisoners of Hate: The Cognitive Basis of Anger, Hostility, and Violence. HarperCollins Publishers, 1999. – ISBN 0-06-019377-8
  • Clark, D.A., Beck, A.T., Scientific Foundations of Cognitive Theory and Therapy of Depression. New York, Wiley, 1999. – ISBN 0-471-18970-7
  • Beck, A.T., Freeman, A., and Davis, D.D., Cognitive Therapy of Personality Disorders. The Guilford Press, 2003. – ISBN 1-57230-856-7
  • Wright, J.H., Thase, M.E., Beck, A.T., Ludgate, J.W., Cognitive Therapy with Inpatients: Developing A Cognitive Milieu. The Guilford Press, 2003. – ISBN 0-89862-890-3
  • Winterowd, C., Beck, A.T., Gruener, D., Cognitive Therapy With Chronic Pain Patients. Springer Publishing Company, 2003. – ISBN 0-8261-4595-7
  • Beck, A.T., Emery, G., and Greenberg, R.L., Anxiety Disorders And Phobias: A Cognitive Perspective. Basic Books, 2005. – ISBN 0-465-00587-X
  • Beck, A.T., Rector, N.A., Stolar, N., & Grant, P., "Schizophrenia: Cognitive Theory, Research, and Therapy". Guilford Press, 2008. – ISBN 978-1-60623-018-3
  • Clark, D. A., & Beck, A. T., Cognitive therapy of anxiety disorders: Science and practice. Guilford Press, 2010. – ISBN 978-1-60623-434-1

Գրականություն[խմբագրել]

  1. Психотерапевтическая энциклопедия / Под ред. Б.Д. Карвасарского. 2-е издание. — СПб, 2000.
  2. Beck, A.T., Cognitive Therapy and the Emotional Disorders. Intl Universities Press, 1975.
  3. Craighead, W.E & Nemeroff C.B. (2004) (Eds.). The Concise Corsini Encyclopedia of Psychology and Behavioral Science. New Jersey։ Wiley.
  4. Ellis, A. & Dryden, W. (2007). The Practice of Rational Emotive Behavior Therapy. NY։ Springer.
  5. Когнитивная психотерапия расстройств личности / Под ред. А.Бека и А.Фримена. СПб.։ Питер, 2002. — 544 с. — (Серия «Практикум по психотерапии»)
  6. Бек А., Раш А., Шо Б., Эмери Г. Когнитивная терапия депрессии. СПб., Питер, 2003.
  7. Бек А. Техники когнитивной психотерапии // Психологическое консультирование и психологическая терапия. Хрестоматия. Т.1./под ред. А.Б. Фенько, Н.С.
  8. Бек Дж. Когнитивная терапия. Полное руководство, М.։ Вильямс.- 2006.
  9. МакМаллин Р. Практикум по когнитивной терапии։ Пер. с англ. — СПб.։ Речь, 2001. — 560 c.
  10. Паттерсон Сесил Голден , Эдвард Уоткинс, Теории психотерапии

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Психотерапевтическая энциклопедия / Под ред. Б.Д. Карвасарского. 2-е издание. — СПб, 2000.
  2. Паттерсон Сесил Голден , Эдвард Уоткинс, Теории психотерапии