Աարե (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աարե
Aare
Aarburg von der Aare gesehen.JPG
Corrections eau jura.svg
Բնութագիր
Երկարություն 295 կմ
Ավազան 17 800 կմ2
Ջրի ծախս 560 մ3
Տեղակայում
Երկիր Շվեյցարիա Շվեյցարիա
Գետը Վիքիպահեստում

Աարե[1] (գերմ.՝ Aare, ֆր.՝ Aar), գետ Շվեյցարիայում, Հռենոսի ձախ վտակը, երկարությունը՝ 295 կմ, ավազանը՝ 17, 8 հազար կմ քառակուսի։

Անվան ստուգաբանություն[խմբագրել]

Անվանումը՝ «Աարե» (արտասանվում է նաև Արե) ունի հնդեվրոպական ծագում, նրա հիմքում ընկած է «ar» «հոսել, շարժվել» արմատը։ [2]

Ընթացք[խմբագրել]

Գետն սկիզբ է առնում Բեռնյան Ալպերի սառցադաշտերից։ Վերին հոսանքում, գահավիժելով 46 մ բարձրությունից, առաջացնում է Հանդեկ ջրվեժը։ Անցնում է Բրիենց և Թուն լճերով։ Թուն քաղաքից սկսած՝ նավարկելի է։ Աարեի ափին է Բեռն քաղաքը։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հակոբ Ղ. Գրգեարյան, Նորա Մ. Հարությունյան (1987—1989)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: Լույս, I, 7։ 
  2. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս», էջ 7։ 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png