Աարե
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աարե - գետ Շվեյցարիայում, Հռենոսի ձախ վտակը, երկարությունը` 295 կմ, ավազանը` 17,8 հազար կմ քառակուսի։
Սկիզբ է առնում Բեռնյան Ալպերի սառցադաշտերից։ Վերին հոսանքում, գահավիժելով 46 մ բարձրությունից, առաջացնում է Հանդեկ ջրվեժը։
Անցնում է Բրիենց և Թուն լճերով։ Թուն քաղաքից սկսած՝ նավարկելի է: Աարեի ափին է Բեռն քաղաքը։
Անվանումը (Aare. արտասանվում է նաև Արե) ունի հնդեվրոպական ծագում, նրա հիմքում ընկած է ar «հոսել, շարժվել» արմատը։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս», էջ 7.