Աազազի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազազի ճակատամարտ
Anatolia1200.png

     Կիլիկիայի Հայկական Թագավորությունը

Մերձավոր Արևելքը 1100-1200 թթ.
Թվական 1118 թ-ի ամառ
Վայր Աազազ(Ազազ) քաղաք, Սիրիա, Կիլիկյան Հայաստան Կիլիկյան Հայաստան
Արդյունք Հայոց և խաչակրաց միացյալ բանակի հաղթանակ
Հակառակորդներ
Կիլիկյան Հայաստան Կիլիկյան Հայաստան

, Անտիոքի դքսություն

Բուրյանների էմիրայություն
Հրամանատարներ
Թորոս, Լևոն Առյուծ, Ռոժեր Սալերնացի Բուրյան էմիրա
Կողմերի ուժեր
7.000 խաչակիր, 2.000 հայ 3.000 կայազոր
Կորուստներ
հայերը` 500, խաչակիրները` 1.000 2.000


Աազազի ճակատամարտ տեղի է ունեցել 1125 թ. հունիսի 11-ին։

Ռեգենտ Ռոժեր Սալերնացու գլխավորած Անտիոքի դքսության բանակը (մոտ 7.000) պաշարեց քաղաքը Բուրյանների էմիրության կայազորից (մոտ 3.000)։

  • I փուլ – 30 օր շարունակ խաչակիրները գրոհեցին քաղաքի վրա, սակայն արդյունքի չհասան։ Ի վերջո նրանց միացավ Թորոս

Ռուբինյանի եղբայր Լևոն Առյուծի գլխավորած Ռուբինյանների բանակը (մոտ 2.000)։

  • II փուլ – Մարտի 31-րդ օրը վաղ առավոտյան թշնամին հզոր արտագրոհ իրականացրեց, սակայն Հայկական բանակը ծանր պարտության մատնեց վերջինիս և, հետապնդելով հակառակորդին մինչև քաղաքի դարպասները, վերացրեց թշնամու արտագրոհի հետագա բոլոր հնարավորությունները։ Ընդ որում հետևակ վիճակում մարտնչող Լևոնը, խուսափելով հակառակորդի հեծյալներից մեկի հարվածից, ծնկեց, մտավ վերջինիս ձիու տակ և, կտրուկ ուղղվելով, ձին ու հեծյալը նետեց մոտակայքում գտնվող թշնամու ռազմիկների վրա՝ անսահման զարմանք պատճառելով ոչ միայն վերջիններիս, այլև յուրայիններին։
  • III փուլ – Քրիստոնյաները շարունակեցին քաղաքի պաշարումը, որի կայազորը ի վերջո դադարեցրեց դիմադրությունը և

հանձնվեց։

Հայերը կորցրին մոտ 500, դաշնակիցը՝ մոտ 1.000, թշնամին՝ մոտ 2.000 զինվոր։ Նույն թվականին էլ, ուխտի գնալով Երուսաղեմ, Թորոս Ռուբինյանը հիմնադրեց "Սուրբ Վլասի" Հայկական ռազմա-վանական օրդենը՝ վերջինիս ղեկավար նշանակելով իր եղբայր Լևոնին։ Հաստատվեց նաև օրդենի ռազմիկի տարբերանշանը՝ կենտրոնում շրջանակի մեջ առնված կարմիր խաչ ունեցող սպիտակ թիկնոց, որի վրա պատկերված էր սուրբ Վլասը։