ԱՅՍԵԿ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԱՅՍԵԿ (AIESEC), գլոբալ երիտասարդական կազմակերպություն է, որը զարգացնում է առաջնորդական հնարավորությունները իր առաջնորդության ծրագրերի միջոցով և ներգրավելով ուսանողներին ու շրջանավարտներին միջազգային փոխանակման ու պրակտիկայի ծրագրերի։ Անվանումը (լատինատառ՝ AIESEC) հապավում է ֆրանսերենից՝ Association Internationale des Étudiants en Sciences Économiques et Commerciales։

AIESEC-ի միջազգային գրասենյակը գտնվում է Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում։ AIESEC-ի գլոբալ ցանցը ներառում է ավելի քան 65.000 անդամ 110 երկրներում և տարածաշրջաններում՝ AIESEC-ը դարձնելով ամենախոշոր կազմակերպությունը աշխարհում, որը ղեկավարվում է երիտասարդների կողմից։ Այն առկա է ամբողջ աշխարհի ավելի քան 2.100 համալսարաններում, իր անդամներին ապահովում է ավելի քան 12.000 առաջնորդության փորձ և ուղղարկում է ուսանողներին և շրջանավարտներին տարեկան 17.000 միջազգային փոխանակումների։

Պատմություն[խմբագրել]

AIESEC-ի գաղափարը ձևավորվել է 1930-ականներին, երբ Եվրոպայի դպրոցների ներկայացուցիչների միջև քննարկումներ սկսեցին տեղի ունենալ միջազգային ծրագրերի մասին, որոնք ուղղված կլինեն տնտեսագիտական և կառավարման ոլորտի երիտասարդներին։ Ուսանողները իրականացնում էին պրակտիկա այլ երկրներում, հիմնականում իրենց սեփական նախաձեռնությամբ, սակայն երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով այդ ամբողջը հանգեց լճացման։ Չնայած դրան՝ 1944 թվականին սկանդինավյան չեզոք երկրները դեռևս իրականացնում էին փոխանակումներ. Ստոկհոլմում Բերտիլ Հեդբերգը-ը և ուսանողներ Յարոսլավ Զիխը (Չեխոսլովակիայից) ու Ստանիսլաս Կալլենսը (Բելգիայից) հիմնեցին AIESEC-ը։ Ոչ պաշտոնական գործունեությունը սկսվել է 1946 թվականին «Օգնել և զարգացնել ընկերական հարաբերություններ անդամ երկրների միջև» ծրագրով, որի ղեկավարն էր Ռիկա Շարման, իսկ պաշտոնապես AIESEC-ը հիմնադրվել է 1948 թվականին։ Այդ ժամանակ նպատակը «ազգային գիտակցության ընդլայնումն էր՝ զարգացնելով անհատների ճանաչումը»։ 1949 թվականին 89 ուսանող մասնակցեցին «Ստոկհոլմ կոնգրեսին», որը բազմաթիվ փոխանակման ծրագրերից առաջինն էր։ 1950-ականների վերջերին Եվրոպայի AIESEC-ի անդամները մեկնեցին Միացյալ նահագներ և կապ հաստատեցին «Yale» համալսարանի և Կոլումբիայի բիզնես դպրոցի հետ՝ ակնկալելով վերջիններիս աջակցությունը AIESEC-ն այդ համալսարաններում հիմնադրելու համար։ Արդյունքում 1959 թվականի փետրվարին՝ երեք ուսանողներ (Փերրի Ուորնսթ, Նորմ Բարնեթ և Ստեֆան Կեյլի) մեկնեցին միջազգային ամենամյա կոնֆերանսի Գերմանիայի Քյոլն քաղաքում։ Վերադառնալուց հետո այս երեք ուսանողները ստեղծեցին AIESEC-ի լոկալ կոմիտեներ և՛ «Yale»-ում, և՛ Կոլումբիայում։ 1959 թվականի ամռանը AIESEC-ը Միացյալ նահանգներում իրականացրեց տասներկու միջազգային ծրագիր. Հաջորդ տարի AIESEC-ը Միացյալ նահանգներում ընդարձակվեց՝ հիմնադրելով լոկալ կոմիտեներ ևս վեց քոլեջներում և իրականացրեց ավելի քան երեսուն միջազգային ծրագիր։ 1960 թվականի վերջում AIESEC-ն իրականացրել էր 2467 միջազգային ծրագիր, իսկ 1970-ի վերջում՝ 4332։ AIESEC-ի պատմության ուղենիշ է եղել «Միջազգային Թեմա Ծրագիրը», որը պաշտոնապես հաստատեց միջազգային, տարածաշրջանային և լոկալ սեմինարների կոնկրետ թեմաները, ինչն էլ հետագայում դարձավ ուղեցույց AIESEC-ի ապագա սերունդների համար։ Հաջորդող տասնամյանկների ընթացքում քննարկվում էին միջազգային առևտրի, կրթության կառավարման, կայուն զարգացման, ձեռնարկատիրության և կորպորատիվ պատասխանատվության թեմաները։

Այսօր[խմբագրել]

AIESEC-ը բնորոշվում է որպես «միջազգային հարթակ երիտասարդների համար բացահայտելու և զարգացնելու իրենց առաջնորդության ներուժը»։ Այն տարեկան առաջարկում է «9.000 ղեկավար պաշտոններ և իր 64.000 երիտասարդներից կազմված անդամակցությանը ներկայացնում է ավելի քան 630 կոնֆերանսներ։ AIESEC-ը նաև իրականացնում է միջազգային փոխանակման ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս ավելի քան 17.000 երիտասարդներին բացահայտել իրենց պոտենցիալն արտերկրում և իրացնել այն իր երկրում։ 2008 թվականին նշվեց AIESEC-ի հիմնադրման 60-ամյակը։ Տոնակատարումներ տեղի ունեցան Լոնդոնում (2008թ. հունվար), Տոկիոյում (2008թ. մարտ), Բուդապեշտում (2008թ. մայիս), Բրյուսելում (2008թ. հունիս), Բրազիլիայում (2008թ. օգոստոս), Ստոկհոլմում (2008թ. հոկտեմբեր) և Միացյալ նահանգներում (2008թ. դեկտեմբեր) Միջազգային հարաբերությունների փոփոխություններին համապատասխան մնալու նպատակով՝ AIESEC-ը պարբերաբար ընդարձակում է դեպի նոր երկրներ։ AIESEC-ն իր 64-ամյա գործունեության ընթացքում ստեղծել է գրեթե 1.000.000 շրջանավարտներ, որոնցից են Կավակո Սիլվան, Բիլլ Քլինթոնը, Հելմուտ Կոհլը, Քոֆֆի Աննանը, Մարտտի Ահտիսաարին ևայլն։