ԱՄՆ նախագահական ընտրություններ 1908
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ նախագահական ընտրություններ 1908, ԱՄՆ 31-րդ նախագահական ընտրություններն են, տեղի են ունեցել 1908 թ. նոյեմբերի 3-ին։ Գործող նախագահ Թեոդոր Ռուզվելտը չառաջադրվեց երրորդ անգամ և ԱՄՆ հանրապետական կուսակցությանը առաջադրեց Ուիլյամ Հովարդ Տաֆտի թեկնածությունը: ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը առաջադրեց Ուիլյամ Բրայանին, ով մինչ այդ արդեն երկու անգամ (1896 և 1900 թվականներին) մասնակցել էր ընտրություններին:
Ընտրությունների արդյունքում Ուիլյամ Բրայանը երրորդ անգամ պարտություն կրեց և Տաֆտը, հաղթելով մեծ առավելությամբ, դարձավ նախագահ:
Արդյունքներ [խմբագրել]
| Թեկնածու | Կուսակցություն | Ընտրողներ | Էլեկտորալ ձայներ |
|
|---|---|---|---|---|
| Քանակ | % | |||
| Ուիլյամ Տաֆտ | ԱՄՆ հանրապետական կուսակցություն | 7 678 395 | 51,6 % | 321 |
| Ուիլյամ Բրայան | ԱՄՆ դեմոկրատական կուսակցություն | 6 408 984 | 43,0 % | 162 |
| Յուջին Վիկտոր Դեբս | Սոցիալիստական կուսակցություն | 420 793 | 2,8 % | 0 |
| Յուջին Վիլդեր Շաֆեն | Պրոհիբիցիա կուսակցություն | 254 087 | 1,7 % | 0 |
| Թոմաս Լուիս Հիգսեն | ԱՄՆ անկախության կուսակություն | 82 571 | 0,6 % | 0 |
| Թոմաս Էդուարդ Նորթոն | ԱՄՆ պոպուլիստական կուսակցություն | 28 822 | 0,2 % | 0 |
| այլ | - | 15 550 | 0,1 % | 0 |
| Ընդհանուր | 14 889 261 | 100 % | 483 | |