ԱՄՆ-ի հիմնադիր հայրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ԱՄՆ հիմնադիր-հայրերից)

ԱՄՆ-ի հիմնադիր հայրեր (անգլ.՝ Founding Fathers), ամերիկյան քաղաքական գործիչների խումբ, որոնք առանցքային դեր խաղացին ամերիկյան պետության հիմնադրման, մասնավորապես, անկախության ձեռք բերման և նոր քաղաքական համակարգի սկզբունքների ստեղծման գործում։

Սովորաբար այս խմբի անդամներ էին համարում Մայրցամաքային կոնգրեսի պատվիրակներին, մարդկանց, ովքեր ստորագրեցին Անկախության հռչակագիրը կամ ԱՄՆ-ի Սահմանադրությունը և մի քանի այլ մարդկանց։

Ամերիկյան սահմանադրության ոգու բացահայտմանը կարևոր փաստարկ է (այդ թվում Գերագույն դատարանի) համարվում հիմնադիր հայրերի կարծիքը (նրանց նամակներից, թղթերից, հրապարակումներից և այլն։)

Առավել կարևորագույն հիմնադիր հայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Վաշինգտոն Առաջին նախագահը և ամերիկյան զորքերի գերագույն հրամանատարը անկախության պատերազմի ժամանակ։
Ջոն Ադամս ԱՄՆ-ի երկրորդ նախագահը
Թոմաս Ջեֆերսոն ԱՄՆ-ի Անկախության հռչակագրի հեղինակը և երրորդ նախագահը
Ջեյմս Մեդիսոն ԱՄՆ-ի չորրորդ նախագահը, ԱՄՆ-ի Սահմանադրության հեղինակը
Ալեքսանդր Համիլթոն ֆեդերալիստների կուսակցության ղեկավար և ականավոր սահամանադրական փաստաբան և փիլիսոփա
Բենջամին Ֆրանկլին Գիտնական և քաղաքական գործիչ, Ամերիկյան հեղափոխության գաղափարախոս
Թոմաս Փեյն Ականավոր հրատարակիչ, Ամերիկյան հեղափոխության գաղափարախոս
Ջոն Ջեյ ԱՄՆ-ի Գերագույն դատարանի առաջին նախագահը, դիվանագետ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]